ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելը «դաշինքի համար մարտահրավեր է»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայի կողմից C-400-ներ գնելը «մարտահրավեր» է որակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է panorama.am-ն՝ վկայակոչելով ՌԻԱ նովոստիին։
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի համար կարևոր է զենքերի օպերացիոն համատեղելիությունը։
Նա նաև հավելել է, որ Անկարայում բազմաթիվ անգամներ քննարկել է զենիթահրթիռային համակարգերի թեման։
Սթոլթնբերգը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ն և Թուրքիան կարող են լուծել այս հարցը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ի հեճուկս ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքների՝ Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանից C-400 համակարգեր գնել։