Artsakhpress

Մշակույթ

«Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը արցախյան շուկայում կընդլայնի իր տեսականին

Արդեն մի քանի ամիս է, ինչ «Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ի տեսականին ներկայացված է արցախյան շուկայում:

«Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը արցախյան շուկայում կընդլայնի իր տեսականին

«Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը արցախյան շուկայում կընդլայնի իր տեսականին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Էդուարդ Սոբոլևը, ով այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Տող գյուղի Մելիքական ապարանքում մասնակցել է արցախյան գինու հինգերորդ փառատոնին:
 
«Մեր գործարանը հիմնադրվել է 1951 թվականին:  Այսօր ներկայացրել ենք 12 անուն գինիներ, սակայն մեր կողմից արտադրվող տեսականին ավելի մեծ է և ընդգրկում է 53 անուն խմիչքներ, որոնցից մոտ 20-ը կազմում են գինիները, ավանդական և հնեցված օղիները, կոնյակները: Ակտիվ աշխատում ենք ամբողջ ՀՀ տարածքում, արտադրանքն արտահանում նաև ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Ճապոնիա, Չինաստան և այլ երկրներ»,- նշել է Է. Սոբոլևը:
 
Նրա խոսքով՝ արցախյան վաճառքի կետերում իրենք այսուհետ ներկայացնելու են խմիչքների ավելի լայն տեսականի:
«Հետաքրքրված ենք արցախյան շուկայով՝ հաշվի առնելով այստեղի կլիման և յուրահատուկ խառնվածքով բնակիչների ճաշակը: Եթե անդրադառնանք Արցախի գինեգործությանը, ապա պետք է նշել, որ կան խաղողի մի շարք տեսակներ, որոնք աճում են միայն Արցախում, և, դրանից ելնելով, այստեղ արտադրվող գինիներն ունենում են յուրահատուկ համ»,- ավելացրել է Է. Սոբոլևը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

«Շանթ-2018». զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել

Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը (լուսանկարներ)

Ադրբեջանը Նախիջեւանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Սեպտեմբերի 22-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի օրը

Արցախ այցելած զբոսաշրջիկները տպավորված են արցախյան գինու փառատոնով

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը (լուսանկարներ)

Ադրբեջանը հայտարարաել է լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին

«Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը արցախյան շուկայում կընդլայնի իր տեսականին

Search