Artsakhpress

Քաղաքական

Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության խորացմանն ուղղված հանդիպում

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ սեպտեմբերի 14-ին ԵԽ կենտրոնակայանում կազմակերպել է Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովին և ԵԽ-ՖՄԿ համագործակցությանը նվիրված միջոցառում։

Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության խորացմանն ուղղված հանդիպում

Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության խորացմանն ուղղված հանդիպում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 16ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ներկայացնում էր Եվրոպայի խորհրդում և Եվրոպական միությունում ՖՄԿ դեսպան Ստեֆան Լոպեզը (նստավայրը՝ Բրյուսել)։
Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց ՖՄԿ-ում հայկական նախագահության գերակայությունները, առաջիկա գագաթաժողովի օրակարգը, դրա շրջանակներում նախատեսված միջոցառումները։
Ֆրանկոֆոնիայի դեսպանը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության վերաբերյալ ՖՄԿ մոտեցումները։ Անդրադարձ կատարեց կազմակերպության օրակարգում հիմնական բաղադրիչ հանդիսացող մշակութային երկխոսությանը՝ նշելով, որ հիմնական ջանքերն ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանը և ճգնաժամերի կանխարգելմանը, ինչը լիովին տեղավորվում է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական անվտանգության հայեցակարգի տրամաբանության մեջ։
Քննարկվեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները Ֆրանկոֆոնիայի անդամ բոլոր պետությունների համար կիրառելու և ԵԽ մի շարք կոնվենցիաներին նրանց միանալու հնարավորությունը։
Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդի անդամ և դիտորդ պետությունների դեսպաններ, դիվանագետներ, ԵԽ և ՖՄԿ քարտուղարությունների ներկայացուցիչներ»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

«Շանթ-2018». զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել

Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը (լուսանկարներ)

Ադրբեջանը Նախիջեւանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Սեպտեմբերի 22-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի օրը

Արցախ այցելած զբոսաշրջիկները տպավորված են արցախյան գինու փառատոնով

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը (լուսանկարներ)

Ադրբեջանը հայտարարաել է լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին

«Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը արցախյան շուկայում կընդլայնի իր տեսականին

Search