Artsakhpress

Միջազգային

Խորվաթիան սպառնում է արգելափակել ԵՄ-ին Մոնտենեգրոյի անդամակցությունը

Խորվաթիան սպառնում է արգելափակել Եվրամիությանն անդամակցելու Մոնտենեգրոյի ջանքերը: Տարաձայնությունների պատճառը Jadran 85-ամյա ուսումնական առագաստանավն է:

Խորվաթիան սպառնում է արգելափակել ԵՄ-ին Մոնտենեգրոյի անդամակցությունը

Խորվաթիան սպառնում է արգելափակել ԵՄ-ին Մոնտենեգրոյի անդամակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 16ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գործակալությունը նշում է, որ վեհապանծ առագաստանավը, որը ներկայումս մտնում է Մոնտենեգրոյի ռազմածովային նավատորմի կազմի մեջ, բազավորված է  Տիվատ նավահանգստում (Մենտենեգրո – խմբ.): Նավը վերադարձնելու Խորվաթիայի պահանջին Մոնտենեգրոն կտրուկ մերժմամբ է պատասխանում:
Տարաձայնություններն այնքան լուրջ են, որ Խորվաթիան սպառնում է արգելափակել Եվրամիությանն անդամկցելու Մոնտենեգրոյի ջանքերը:
Սա վկայում է, որ բալկանական պատերազմից հետո ավելի քան 20 տարի անց 2 երկրների հարաբերություններում լարվածությունը կրկին սկսում է աճել:
Մոնտենեգրոյի իշխանությունները պնդում են, որ 1990-ական թվականների արյունահեղ իրադարձություններից հետո պատերազմող կողմերի միջեւ համաձայնագրով ամբողջ ռազմական տեխնիկան, որը գտնվել է պետական տարածքում, պատկանում է այդ պետությանը:
«Jadran-ը 85 տարի առաջ այդ քաղաքի պատմության մասն է, եւ ես վստահ եմ, որ այն բոլորիս կվերապրի ու առաջիկա 85 տարիներին, նախկինի նման, կողջունի նոր սերունդների, նոր նավաստիների եւ նոր այցելուների»,- անցյալ ամիս հայտարարել էր Մոնտենեգրոյի պաշտպանության նախարար Պրեդրագ Բոշկովիչը:
«Jadran ուսումնական նավը Խորվաթիայի սեփականությունն է եւ համարվում է նրա ծովային պատմության անբաժանելի մասը»,- հայտարարել է Խորվաթիայի պաշտպանության նախարար Դամիր Կրստիչեւիչը:
Հա հավելել է, որ Խորվաթիան իրավաբանական քայլեր կձեռնարկի, որպեսզի այն խորվաթական նավամատույց վերադարձնի, եւ Մոնտենեգրոյից պահանջում է հարգել միջազգային օրենքները, փոխանցում է News.am-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

«Շանթ-2018». զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել

Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը (լուսանկարներ)

Ադրբեջանը Նախիջեւանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Սեպտեմբերի 22-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի օրը

Արցախ այցելած զբոսաշրջիկները տպավորված են արցախյան գինու փառատոնով

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը (լուսանկարներ)

Ադրբեջանը հայտարարաել է լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին

«Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը արցախյան շուկայում կընդլայնի իր տեսականին

Search