Եգիպտոսի հարավում հնագետները Սֆինքսի արձան են հայտնաբերել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եգիպտոսի հարավում Կոմ Օմբո տաճարը գրունտային ջրերից մաքրելու ժամանակ հնագետները Սֆինքսի՝ կենդանու եւ մարդու կերպարով արարածի արձան են հայտնաբերել, հայտնում է News.am-ը:
Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրիի խոսքով՝ գտածոն, ավելի հավանական է, Պտղոմեոսների շրջանին (մ․թ․ա․331-31թթ․) է առնչվում։ Դրա անուղղակի հաստատումն է այն հանգամանքը, որ արտեֆակտը գտնվել է հին եգիպտական տաճարի հարավ-արեւելյան հատվածում, որտեղից 2 ամիս առաջ գտել էին Պտղոմեոս փարավոնի (մ․թ․ա․204-180թթ․) արձանը, ինչպես նաեւ այդ նույն ժամանակահատվածի 2 հնագույն հուշարձաններ։