Artsakhpress

Մշակույթ

Բուլղարիայում բացվել է նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը

Բուլղարիայի Սիլիստրա քաղաքի տոնի հանդիսությունների շրջանակում կայացել է բուլղարահայ հայտնի գեղանկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Բուլղարիայում բացվել է նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը

Բուլղարիայում բացվել է նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, քաղաքապետ Նայդենովը և քանդակագործ Չապկանովը բացել են  հայ անվանի գեղանկարչի արձանը` Սիլիստրայի պետական պատկերասրահի մուտքի դիմաց: 

Բուլղարիայի հայ համայնքային կյանքում այս մեծ իրադարձությանը, որ կազմակերպվել էր Սիլիստրայի քաղաքապետարանի և Բեդիգ Բեդրոսյանի ժառանգների և հարազատների կողմից, մասնակցել են Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի, հայաշատ այլ քաղաքների հայ համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքի հյուրեր:

ԱԳՆ լրատվության ու հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, պատվավոր հյուրերի թվում էին քաղաքապետ Յուլիյան Նայդենովը, հայ հայտնի գործարար և հասարակական գործիչ Գևորգ Գրիգորյանը, Բուլղարիայի ԱԺ պատգամավոր, ԲՀ-ՀՀ պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Նիկոլայ Թիշևը, ԲՀ կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Ներկա էր Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանի հեղինակը՝ ճանաչված բուլղար քանդակագործ Գեորգի Չապկանովը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Search