Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ում կայացել է առաջին կուրսեցիների երդման արարողություն (լուսանկարներ)

Այսօր Արցախի պետական համալսարանի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ տեղի է ունեցել 2018-2019 թվականներին բուհի առկա և հեռակա բաժիններում սովորող 350 առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողություն:

ԱրՊՀ-ում կայացել է առաջին կուրսեցիների երդման արարողություն (լուսանկարներ)

ԱրՊՀ-ում կայացել է առաջին կուրսեցիների երդման արարողություն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` միջոցառմանը ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե  Աղաբալյանը,  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը, ԱրՊՀ ռեկտորի  պաշտոնակատար   Մանուշ Մինասյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները նախ  ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում ԱրՊՀ զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշաքարին, որին  հաջորդել է    առաջին  կուրսեցիների    երդման  արարողությունը:
Երդման  խոսքի   պատիվը  տրվել  է  առաջին  կուրսի  ուսանողուհի   Տաթևիկ  Ավանեսյանին:  Նա  իր   խոսքում  մասնավորապես  ասել  է.«Այսօր  պատմական  օր  է  մեզ  համար: Հրաժեշտ  տալով    դպրոցական  տարիներին՝   մենք     մտնում   ենք  նոր  ու  հետաքրքիր  մի  աշխարհ՝  գիտելիքների  ծարավով   մեր  ընտրած  մասնագիտությանը  տիրապետելու   երազանքով, կյանքում  մեր  տեղն  ունենալու    տենչով: Մենք   գիտակցում  ենք, որ  մեր  ձգտումն  իրականացնելու  համար     մեծ    ջանքեր   են   պետք:  Մենք    մեր  նպատակին  հասնելու  համար     լի  ենք  վճռականությամբ  և   հպարտ  ենք, որ  մեր  հայրերի, եղբայրների,    հարազատների  անձնուրաց     պայքարի   արդյունքում  դարավոր   թշնամուց  փրկվել  է  հող  հայրենին  և ապահովել   է մեր   ազատությունն  ու  անկախությունը»:
ԱՀ  ԿԳՍ  նախարար Նարինե  Աղաբալյանը,  ողջունելով   առաջին   կուրսեցիների  մուտքը   բուհ,  ասել է, որ  երդում  տալով  համալսարանի    սուրբ   վայրում՝  ուսանողները  պարտավորվում  են  ապրել   նաև     նահատակված   հերոսների    փոխարեն, շարունակել  նրանց  պայքարն  ուսման, գիտության  և  այլ  ասպարեզներում   և      ամրագրելու  համար   նահատկավածների   կրած  հաղթանակները:
«Այս  օրը   խորհրդանշում  է   ձեր  կյանքի  նոր  փուլը:  Ձեր  առջև  բաց  են  անսահման  հնարավորություններ, դուք  լի  եք  եռանդով  և  երիտասարդական    ավյունով:   Գնահատեք     ձեր   ժամանակը,  լիարժեք  օգտագործեք  ունեցած  հնարավորությունները, եղեք համարձակ  և  անկաշկանդ,  ինչպես  նաև   մրցունակ՝    ձեր  մասնագիտության  մեջ:  Ձեր  առջև   մեծ  նպատակներ   դրեք   և  ջանք  ու  եռանդ մի   խնայեք  մեծ   բարձունքների  հասնելու  համար»,-ավելացրել  է    Ն.  Աղաբալյանը:   
ԱՀ   մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության   նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանն  էլ  ասել  է, որ    ուսանողները  բուհում ստացած    իրենց    գիտելիքները  պետք  է   կիրառեն     երկրի  տնտեսական,  հասարակական, կրթական, մշակույթի, սպորտի  և  այլ  ոլորտներում: Նա  հորդորել  է  ուսանողներին, որ  նրանք  շարունակեն    նահատակվածների    կիսատ    թողած   գործերն   ու   նպատակները:
Մանուշ  Մինասյանն  իր  հերթին  ողջունելով  առաջին  կուրսեցիներին՝  համոզմունք  է    հայտնել, որ  ուսանողները  բարձր կպահեն  համալսարանի     պատիվը:
Դիմելով  ուսանողներին՝  Մ.  Մինասյանն  ասել է, որ  նրանք  երբեք  չընկրկվեն  դժվարությունների  առաջ, չվարանանեն  որևէ  վեհ  գործ  կատարելուց:  Իսկ     համալսարնն  անելու  է ամեն  ինչ, որ    նպաստի  ուսանողներին՝      ուսումնառության  տարիներին  ստանալու  բավարար    գիտելիքներ  և   հասարակական    ճիշտ   կեցվածք:
Առաջին  կուրսեցիներն  իրենց   ուսանողական  տոմսերն ու ստուգարքային գրքույկներն  ստացել  են  միջոցառմանը  ներկա  պետական   այրերից  և   ԱրՊՀ  ռեկտորի    պաշտոնակատար  Մանուշ Մինասյանի  ձեռքից:
Միջոցառման վերջում ուսանողները հանդես են եկել պար-բեմադրությամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մեզ համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է. Դավիթ Բաբայանը հակադարձում է Սամվել Բաբայանին

Ինչպե՞ս հայ պատանին նվաճեց «Голос дети»-ի ժյուրիին եւ ինչո՞ւ ընտրեց Մելաձեին. Միշայի խոստովանությունը` հաղթական ելույթից հետո

Ստեփանակերտում կազմակերպվել է «Երկու պետություն՝ մեկ հայրենիք» խորագրով ֆլեշմոբ (տեսանյութ)

Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո. խորհրդարանական բոլոր ուժերը հակադարձում են Սամվել Բաբայանին

Search