Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրամիությունում միգրացիոն խնդիրը պետք է լուծեն ԵՄ ներսում։
Միգրացիոն խնդիրները պետք է լուծվեն ԵՄ-ում. Պուտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Սկզբում խոսում էին Սիրիայից, Իրաքից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից փախստականների մասին, հիմա խոսում են Սև Աֆրիկայի մասին: Միգրանտների թիվը աճում է անընդհատ: Իրավիճակը փոխվում է միայն աշխարհագրությամբ, իսկ հոսքերն աճում են»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով, եթե մարդկանց խրախուսեն ֆինանսապես, փախստականների հոսքը չի նվազի:
Աղբյուրը գրում է, որ այժմ Եվրամիությունը երկրորդ աշխարհամարտից հետո լուրջ միգրացիայի ճգնաժամ է ապրում, ինչը հիմնականում պայմանավորված է Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի զինված հակամարտությունների և տնտեսական խնդիրների հետևանքով, փոխանցում է Panorama.am-ը։