Artsakhpress

Միջազգային

Պորոշենկոն հրավիրված է Դուշանբեում ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրավիրվել է սեպտեմբերի 28-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը, սակայն նա դեռևս պատասխան չի հայտնել:

Պորոշենկոն հրավիրված է Դուշանբեում ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը

Պորոշենկոն հրավիրված է Դուշանբեում ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողներին ասել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։

«Իհարկե, նա հրավիրված է գագաթաժողովին։ Բոլոր փաստաթղթերն ուղարկված են։ Կիևից դեռ մասնակցության վերաբերյալ պատասխան չկա։ Տեսնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեն տեղեկացնում է Ուկրաինային Համագործակցության գործունեության հետ կապված  բոլոր հարցերի մասին, քանի որ այն դե-յուրե դուրս չի եկել ԱՊՀ կազմից։

«Մենք գիտենք, որ Ուկրաինայի ղեկավարությունը, ըստ երևույթին, ձեռնպահ է մնում Դուշանբեում կայանալիք հանդիպումից»,- ասել է Սերգեյ Լեբեդևը։

Նա նշել է, որ պատասխանները երբեմն լինում են հանդիպումից մեկ օր առաջ։ «Մենք դեռ սպասում ենք»,- ընդգծել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Հունիսի վերջին սպասվող անոմալ շոգը կարող է սպանել հազարավոր մարդկանց

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Հայտնի է հերթական ՏԻՄ ընտրությունների օրը

Search