Artsakhpress

Հասարակական

Արցախ են այցելել մի խումբ օտարերկրյա լրագրողներ և բլոգերներ

Նախօրեին, «Արցախակերտում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Արցախ են այցելել մի խումբ օտարերկրյա լրագրողներ և բլոգերներ՝ Ռուսաստանից, Լատվիայից, Հունգարիայից, Իսրայելից և Իտալիայից:

Արցախ են այցելել մի խումբ օտարերկրյա լրագրողներ և բլոգերներ

Արցախ են այցելել մի խումբ օտարերկրյա լրագրողներ և բլոգերներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 19ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խմբի անդամները մասնակցել են «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովին, հանդիպումներ ունեցել ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

Հանդիպումների ընթացքում զրուցակիցները պատասխանել են խմբի մասնակիցների բազմաթիվ հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Արցախի տնտեսությանն ու պետական կառավարման տարբեր ոլորտներին, արտաքին քաղաքական առաջնահերթություններին և միջազգային համագործակցության ոլորտում առկա ձեռքբերումներին, Արցախում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանն ու բնագավառում առկա իրավիճակին, ինչպես նաև Արցախի հոգևոր կյանքին ու քրիստոնեական արժեքների պահպանմանն ու արմատավորմանը:

Սեպտեմբերի 15-ին օտարերկրյա լրագրողները և բլոգերները մասնակցել են նաև Հադրութի շրջանի Տող գյուղում տեղի ունեցած գինու փառատոնին, որտեղ հնարավորություն են ունեցել ծանոթանալու Արցախի և Հայաստանի գինեգործության առանձնահատկություններին, արտադրվող գինու տեսականուն, ինչպես նաև հայկական խոհանոցին:

Կազմակերպվել են նաև խմբի ճանաչողական այցեր Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև մի շարք պատմամշակութային և տեսարժան վայրեր:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Search