Դասակների և վաշտերի հրամանատարների՝ հարձակողական գործողությունների ընթացքում ստորաբաժանման կազմով ներդաշնակ գործելու, կրակի կառավարումը արդյունավետ իրականացնելու կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև հակագրոհը կազմակերպելու, հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով, սեպտեմբերի 17-ից 18-ը Սպարապետ Վ. Սարգսյանի անվան զորամասում, համաձայն պատրաստության պլանի, անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն: