Artsakhpress

Մշակույթ

Հոկտեմբերին Ստեփանակերտում կկազմակերպվի «ARTSakh Fest» ժամանակակից արվեստի փառատոնը

Հոկտեմբերի 5-7-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու «ARTSakh Fest» ժամանակակից արվեստի փառատոնը:

Հոկտեմբերին Ստեփանակերտում կկազմակերպվի «ARTSakh Fest» ժամանակակից արվեստի փառատոնը

Հոկտեմբերին Ստեփանակերտում կկազմակերպվի «ARTSakh Fest» ժամանակակից արվեստի փառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է նախագծի հեղինակ,  արվեստի անկախ համադրող, Երևանի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի ծրագրերի ղեկավար Աննա Կամայը՝ հավելելով, որ նախաձեռնությունն իրականացվում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, կրթության, գիտության և սպորտի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի և Թուֆենկյան հիմնադրամի աջակցությամբ:
Նրա խոսքով՝ փառատոնին իրենց մասնակցությունն են բերելու Արցախի, Հայաստանի և արտերկրի շուրջ 30 ժամանակակից արվեստագետներ:
«Փառատոնի ծրագրի մեջ ներառվելու են հետազոտական ցուցահանդես, վավերագրական լուսանկարչություն, բացօդյա պերֆորմանսներ, ձայնային արվեստ (sound art), տեսանկար (video art) և ժամանակակից արվեստի այլ տեսակներ:  Փառատոնի թեման Ժամանակակից արվեստի և պատմամշակութային միջավայրի փոխառնչությունն է։ Օգտագործելով հնի ու նորի աշխատող հակադրությունը՝ փառատոնի մասնակիցները պետք է իրենց միջամտություններով հասարակության ուշադրությունը կենտրոնացնեն Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի՝ նորոգման կարիք ունեցող շինության վրա։ Տեղի արվեստագետների և թատերախմբի հետ համագործակցության միջոցով մենք ցանկանում ենք շունչ տալ թատրոնի շենքին` այդպիսով Ստեփանակերտը վերածելով նորարարական արվեստի կենտրոնի»,- նշել է Ա. Կամայը՝ կարևորելով, որ փառատոնն ամբողջությամբ նկարահանվելու, մոնտաժվելու և տարածվելու է որպես ֆիլմ՝ նպաստելով ինչպես թատրոնի պատմական անցյալի վերաիմաստավորմանն ու թատերական կյանքի աշխուժացմանը, այնպես էլ՝ փառատոնի հետագա հանրահռչակմանը։ 
Նախագծի հեղինակի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է միջազգային համագործակցության, դրսի արվեստագետների և կազմակերպությունների հետ կապեր հաստատելու և փոխանակություններ զարգացնելու միջոցով նպաստել Արցախի մշակութային և քաղաքական մեկուսացումը հաղթահարելուն: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. երկու օդաչուները զոհվել են

Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Search