Համացանցում սեպտեմբերի 16-ին հայտնվեց «Նոյի տապանի» մնացորդների նկարը, որն ակտիվորեն սկսվեց տարածվել ողջ համացանցում։
Համացանցում լայնորեն տարածվում է Նոյի տապանի մնացորդների նկարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նկարը տարածել էր ինդոնեզիացի օգտատերը ու պնդել, թե այն Նոյի տապանն է, հայտնում է panorama.am-ը։
Նկարի տակ Բերիտա Իսլամի անունով օգտատերը գրել էր. «Նոյի տապանի մնացորդները։ Աստված օրհնի քեզ»։
Նոյի տապանը Աստվածաշնչում հիշատակվում է որպես նավ, որը Նոյին, նրա ընտանիքին ու տարբեր կենդանիների փրկեց ջրհեղեցից։
Նկարը տարածվել է նաև լրատվամիջոցներով, սակայն Agence France-Presse-ն ուսումնասիրելով նկարը, պարզել է, որ այն Նոյի տապանը չէ ու արված նկարի վայրը նշվում է Դանջենես, Մեծ Բրիտանիա։ Այն 2015թ.-ին հայտնվել է The Guardian-ի հրապարակման մեջ ու նշվել, որ նավը Դանջենեսում է եղել ու ձկնորսական նավ է։ Սակայն նկարը նաև լայնորեն կիրառվում է Նոյի տապանի վերաբերյալ հոդվածների համար։
Նշենք, որ պատմական աղբյուրներում ու փորձագետների կարծիքով, Նոյի տապանը գտնվել է Արարատ լեռան վրա, որի նկարները համոզիչ են։
2017թ.-ի հոկտեմբերին ամերիկացի պրոֆեսոր Փոլ Էսպանտեն, 100 գիտնականների հետ Թուրքիայում մասնակցելով եռօրյա սիմպոզիումի, հայտարարել էր, որ մտադիր է բացահայտել փաստեր, որ Նոյի տապանը հանգրվանել է հենց Արարատի վրա։