Artsakhpress

Քաղաքական

Բերձոր և Ալֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիր:

Բերձոր և Ալֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Բերձոր և Ալֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հռչակագրի ստորագրման առթիվ Բերձոր են ժամանել Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությունը՝ ի դեմս քաղաքապետ Միշել Ժերշինովիչի, և ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Հյուրերին Բերձոր քաղաքի մուտքի մոտ դիմավորել են աղուհացով:
Այնուհետև նրանք ծաղիկներ են խոնարհել Բերձորի՝ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:
Հռչակագիրը վերաստորագրվել է Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի և Բերձորի քաղաքապետի պաշտոնակատար Անահիտ Չարչյանի կողմից:
Միջոցառմանը ներկա Միշել Ժերշինովիչը նշել է, որ այն ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերի 20-ին Ալֆորվիլում՝ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ:
«Ալֆորվիլը ստեղծվել է 133 տարի առաջ և բարգավաճել է մեր հայ ընկերների շնորհիվ ևս: Այստեղ ապրող հայկական համայնքի ներկայացուցիչները շարժիչ ուժ են հանդիսանալու հետագայում համագործակցությունն ընդլայնելու համար: Ստորագրելով հռչակագիրը՝ մենք միաժամանակ մոտենում ենք Արցախին: Այս հռչակագրի ստորագրումը մեզ պարտավորեցնում է իրականացնել համընդհանուր ծրագրեր՝ մշակույթի, տնտեսության, սպորտի բնագավառներում»,- ասել է Մ. Ժերշինովիչը:
Իր հերթին Բերձոր քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Անահիտ Չարչյանն ասել է, որ հռչակագիրը կնքվում է մարդկային ամենաբարձր զգացմունքների՝ բարության, արժանապատվության, մարդասիրության և հավատարմության հիման վրա:
«Վստահ եմ, որ հռչակագրի վերաստորագրումը հնարավորություն կտա ավելի ամրապնդելու արդեն եղած բարեկամական կապերը, ավելի մոտիկից ճանաչելու և ավելի շատ սիրելու միմյանց: Կարծում եմ՝ մարդկային շփումներից զատ, մենք կունենանք ընդհանուր հետաքրրքություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ, որտեղ կարող ենք համագործակցել, կատարել փորձի փոխանակում, իրացնել զարգացման համատեղ ծրագրեր: Միշտ սիրով և հյուրընկալ կսպասենք Ալֆորվիլ քաղաքի ցանկացած պաշտոնյայի, բնակչի այցելությանը Արցախ, մասնավորապես՝ Բերձոր»,- նշել է Ա. Չարչյանը:
ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանն էլ ասել է, որ հռչակագրի ստորագրումն Արցախում վերահաստատելու փաստը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարվում Արցախի միջազգային ճանաչումը:
«Սա ապակենտրոնացված համագործակցության մի դրսևորում է: Այն ծրագրերը, որոնց այսօր անդրադարձել ենք, պետք է միասին կյանքի կոչենք: Այս համագործակցությունն ունի թե՛ քաղաքական բաղադրիչ, որը հնարավորություն է տալիս ապամեկուսացնել Արցախը և թե՛ գործնական բաղադրիչ, որը պետք է բարելավի բերձորցիների ամենօրյա կյանքը»,- ընդգծել է Մ. Մաիլյանը:
Միջոցառմանն Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Լյուկ Կարվունասն էլ ասել է, որ իրենք Արցախում եղել են նաև 2016 թվականին:
«Մենք եկել ենք Արցախ, և սա նշանակում է, որ մեր այցով մենք ցուցաբերել ենք նաև քաղաքական աջակցություն: Գոյություն ունի պատմական իրականություն, որը ցույց է տալիս, որ Արցախը հայկական է: Մենք կանենք հնարավորը ձեր ձայնը լսելի դարձնելու համար»,- ավելացրել է Լյուկ Կարվունասը:
Բերձորում հյուրերն այցելել են նաև Քաշաթաղի պատմաերկրագիտական թանգարան, ծանոթացել Արցախի պատմությանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search