Artsakhpress

Տնտեսական

Պետնախարար Մարտիրոսյանը Եվրոպայում քննարկում է ներդրումային ծրագրեր. կան գործնական պայմանավորվածություններ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքային այցով մեկնել է եվրոպական մի շարք երկրներ:

Պետնախարար Մարտիրոսյանը Եվրոպայում քննարկում է ներդրումային ծրագրեր. կան գործնական պայմանավորվածություններ

Պետնախարար Մարտիրոսյանը Եվրոպայում քննարկում է ներդրումային ծրագրեր. կան գործնական պայմանավորվածություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետնախարարը հանդիպել է սփյուռքահայ ու օտարազգի մի խումբ խոշոր գործարարների հետ և նրանց հետ քննարկել ներդրումային մի շարք ծրագրեր: Գ. Մարտիրոսյանը նրանց ուշադրությունն է հրավիրել Արցախում բիզնես միջավայրի առավելություններին՝ հատկապես ընդգծելով էներգետիկ ու բնակարանաշինության ոլորտներում առկա մեծ ներուժը: Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ, որոնք հնարավորություն կտան Արցախում օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ նոր խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման համար:
 
Նշենք, որ հանդիպումներին մասնակցում է նաև ԱՀ նախագահի խորհրդական և հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search