Artsakhpress

Քաղաքական

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Երևան կժամանի 40-ից ավելի երկրի ղեկավար, այդ թվում Մոնակոյի արքայազնը

Հայաստանում վերջին նախապատրաստություններն են կատարվում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման համար։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Երևան կժամանի 40-ից ավելի երկրի ղեկավար, այդ թվում Մոնակոյի արքայազնը

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Երևան կժամանի 40-ից ավելի երկրի ղեկավար, այդ թվում Մոնակոյի արքայազնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հաղորդմամբ այսօր ՀՀ ԱԳՆ-ում ներկայացվեցին նախապատրաստական աշխատանքները, գագաթնաժողովի և հարակից միջոցառումները:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթնաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը նշեց, որ Հայաստանը՝ Երևանը, ամբողջությամբ պատրաստ է ընդունելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։
«Երևանում հոկտեմբերի 7-ից 12-ը տիրելու է Ֆրանկոֆոն մթնոլորտ։ Գագաթնաժողովին ու հարակից միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ավելի քան 3500 ներկայացուցիչներ։ Վերջին ամիսների աշխատանքն ու մոբիլիզացիան աննախադեպ էր։ Գագաթնաժողովին Երևանում կմասնակցեն 40-ից ավելի երկրների ղեկավարներ»,-ասաց  Վահագն Մելիքյանը։
Պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը մանրամասնեց, որ գագաթնաժողովին մասնակցելու է 26 երկրի ղեկավար, 2 փոխնախագահ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետ, 3 փոխվարչապետ։
Լևոն Մինասյանը նշեց, որ իր բովանդակությամբ միջոցառումն աննախադեպ է, որը կապված է նաև Հայաստանի նկատմամբ հետաքրքրության հետ, քանի որ նախկինում այլ երկրներում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովներին երկրների բարձրագույն ղեկավարների մասնակցությունը եղել է մինչև 30։
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդի նիստը, 8-9-ին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ նիստը։ Հոկտեմբերի 9-ին  ժամը 5-ին Ազատության հրապարակում կլինի Ֆրանկոֆոնիայի ավանի բացումը, որտեղ տեղադրված են լինելու 40 տաղավարներ ու որոնցում կներկայացվեն 20-ից ավելի երկրների տաղավարներ։ Հոկտեմբերի 10-ին Թումո կենտրոնում իր աշխատանքները կսկսի Տնտեսական ֆորումը, որն անցկացվելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Բուն գագաթնաժողովի բացումը կլինի հոկտեմբերի 11-ին, որին մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի 84 անդամ երկրների, ինչպես նաև միջազգային մոտ 20 կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 12-ին։
Հոկտեմբերի 11-ի երեկոյան՝ 7.30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա գալա-համերգ, որտեղ մուտքն ազատ է ու կարող են ներկա լինել բոլորը։ Համերգից հետո կլինի դիսկոտեկ՝ ֆրանսիացի հայտնի դիջեյի մասնակցությամբ։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search