Artsakhpress

Հասարակական

Արցախում հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին (լուսանկարներ)

Այսօր Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի:

Արցախում հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին (լուսանկարներ)

Արցախում    հարգանքի  տուրք  են   մատուցել   Շառլ  Ազնավուրի  հիշատակին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եկեղեցում   հոգեհանգստյան  կարգը    կատարել    է  Ստեփանակերտի  Սուրբ  Հակոբ  եկեղեցու      հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա  Մովսիսյանը:
Արարողությանը  ներկա  էին  ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը,  ԱՀ  մշակույթի,  երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  փոխնախարար  Գայանե  Գրիգորյանը,  Արցախի   գրողների միության  և  հասարակական  երիտասարդական    կազմակերպության  անդամներ,  ուսանողներ, դասախոսներ,   դպրոցականներ  և  այլք:
Հոգեհանգստյան  կարգից  հետո      միջոցառման   մասնակիցները   քայլերթով  հասել  են   մինչև  Ստեփանակերտի  Շառլ  Ազնավուրի  անվան  մշակույթի   կենտրոնի  տարածքում  գտնվող  ֆրանսիական   պուրակում   տեղադրած   «Հավերժություն»   քանդակի  մոտ:  
 
Այնտեղ   ներկաները  մեծ  հայի  հիշատակին   ծաղիկներ  են  խոնարհել,  կատարել  մոմավառություն:
«Արցախպրես»-ի  թղթակցի    հետ  զրույցում   ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ   Աշոտ  Ղուլյանը,  խոսելով   Շառլ  Ազնավուրի  մասին,  ասել  է, որ  մեծ   հանճարն   իր   ամբողջ   գործունեությունը   ծառայեցրել  է  բոլոր   ժողովրդներին՝ հոգով  միշտ  մնալով   հայ:
«Նա  կարողացել  է  իր  անվան   շուրջ  ստեղծել   համամարդկային  մի  տարածություն, որտեղ   գերիշխել  է  երգը,  սերը  և  հարգանքը: Մեծ  է նրա  կորուստը   բոլորիս  համար, սակայն   նրա  երգերը  ինչ-որ  տեղ   լրացնելու  են   նրա  ֆիզիկական   բացակայությունը»,-ավելացրել  է  Ա. Ղուլյանը:
Իսկ  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  փոխնախարար  Գայանե  Գրիգորյանի   խոսքով՝  համաշխարհային  մշակույթի  հանճար և   համամարդկային  բարձր  արժեքներ   կրող   Շառլ  Ազնավուրը բոլորի   կողմից  հարգված  կմնա    դարեր  շարունակ: 
«2009  թվականին,  երբ  Շառլ  Ազնավուրն     այցելել  է Արցախ,  ես  բախտ  եմ  ունեցել  տեսնել    ու    լսել  նրան:  Նա   իմ  հուշերում     մնալու  է  հայի  ամենավառ    անհատականությունը: Նա  իր  մարդկային  նկարագրով, հարուստ   ժառանգությամբ  նվաճել  է  շատ-շատ    ժողովրդների  սերն  ու  համակրանքը»,-նշել  է  Գ.  Գրիգորյանը:
Արցախի   պետական  համալսարանի  հանրային  նշանակության   միջոցառումների  պատասխանատու Վահե    Գալոյանն   էլ     ասել է, որ  իր  և  շատ     երիտասարդների        համար   մեծ   պատիվ  է  ունենալ  Շառլ  Ազնավուրի  նման  տաղանդավոր  հայրենակից:
Վ.  Գալոյանն  ավելացրել է  նաև,  որ  ԱրՊՀ-ի   ավելի  քան  400  դասախոսների  և     ուսանողների ինքնաբուխ     այս   հավաքը    խոսում  է    մեծ   շանսոնյեի  հանդեպ  Արցախի   ժողովրդի    պաշտամունքի   հասնող  սիրո  մասին:
Տեղեկացնենք  նաև, որ Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի  նախաձեռնությամբ,   ի  հիշատակ   Շառլ  Ազնավուրի, այսօր  շրջկենտրոնի   Սուրբ   Հարություն եկեղեցում  ևս տեղի  է  ունեցել    հոգեհանգստի կարգ, որից  հետո    մշակույթի կենտրոնի բակում   կատարվել  է  մոմովառություն։
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search