Artsakhpress

Սփյուռք

Մենք սովոր չէինք, որ նրա լեգենդար կամքին ինչ-որ բան կարող է հակառակվել. Էմանուել Մակրոնը ելույթ ունեցավ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողության ընթացքում հանդես եկավ ելույթով:

Մենք սովոր չէինք, որ նրա լեգենդար կամքին ինչ-որ բան կարող է հակառակվել. Էմանուել Մակրոնը ելույթ ունեցավ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը

Մենք սովոր չէինք, որ նրա լեգենդար կամքին ինչ-որ բան կարող է հակառակվել. Էմանուել Մակրոնը ելույթ ունեցավ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իր ելույթում Ֆրանսիայի նախագահն ընդգծեց, որ Շառլ Ազնավուրը ուզում էր ապրել մեկ դար, ինչի մասին խոստացել էր:
«Եվ դա նրա վերջին մարտահրավերն էր կյանքին: Նա միշտ անհագուրդ ուզում էր ապրել, ծիծաղել, երազել, բայց մահը վրա հասավ այդ շեմից մի քանի տարի առաջ: Եվ մենք զարմացած էինք, և մենք շատ տխրեցինք, որովհետև մենք սովոր չէինք, որ նրա լեգենդար կամքին ինչ-որ բան կարող է հակառակվել: Այս դատարկությունը մեզ մթություն բերեց: Հազարավոր մարդկանց համար նա դարման էր, ուժ էր, և հիմա նա մեզ թողնում է»,- ասաց Էմանուել Մակրոնը:
Նա հավելեց, որ Շառլ Ազնավուրի մոտ ցավն ու հույսը կրկնակի էին, ինչը ֆրանսիացիները շատ արագ հասկացել են: «Մենք սովորել ենք, որ այս մարդը միշտ ներկա լինի մեր կյանքում և միավորի բոլորիս: Նա դարձել էր Ֆրանսիայի դեմքերից մեկը: Մենք բոլորս Շառլ Ազնավուր ենք երգում՝ երբեմն բառերը մոռանալով»,- ընդգծեց Մակրոնը:
Նրա խոսքով՝ Շառլ Ազնավուրի ստեղծագործության մեջ գտնում են  ամենաթանկագին, ամենահարազատ երգերը: «Նա մեզ ապրեցրել է իր երգերով: Հայկական ծագում ունեցող էմիգրանտի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել. ՊՆ

Արցախում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ (լուսանկարներ)

Search