Artsakhpress

Հասարակական

ԱՀ նախագահը պարգևատրել է մի խումբ ուսուցիչների

Ուսուցչի օրվա կապակցությամբ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

ԱՀ նախագահը պարգևատրել է մի խումբ ուսուցիչների

ԱՀ   նախագահը   պարգևատրել  է մի   խումբ  ուսուցիչների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում     ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանի  կողմից  Արցախի  հանրապետության  վաստակավոր   մանկավարժի  կոչումստացած   Երևանի    պետական  համալսարանին առընթեր Արտաշես   Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոցի Ստեփանակերտի  մասնաճյուղի  ֆիզիկայի   ուսուցչուհի   Սվետլանա   Պետրոսյանն  ասել է, որ  արդեն  51   տարի  է, ինչ   ինքը  շարունակում   է    աշխատել   որպես  մանկավարժ:
«Ուսուցիչը  պետք  է  սիրի   իր   մասնագիտությունը՝  մանկավարժի  աշխատանքը, նվիրվի  իր    աշակերտներին՝   նրանց   կողմից    արժանանալով     սիրո   և  հարգանքի:  Մենք՝  կոչումների   արժանացած  մանկավարժներս, շնորհակալ  ենք    նման   գնահատանքի  արժանանլու  համար: Կշարունակենք     արժանի  լինել  ուսուցչի  վեհ  կոչմանը:  Տոնի  առթիվ   շնորհավորում  եմ  իմ  բոլոր   գործընկերներին՝  ցանկանալով  նրանց  նորանոր  ձեռքբերումներ»,-ասել  է  Ս.  Պետրոսյանը:
Վաստակավոր  մանկավարժի   կոչում  ստացած  Ասկերանի   շրջանի  Ներքին  Սզնեք  համայնքի       միջնակարգ  դպրոցի   ֆիզիկայի  ուսուցիչ   Շահեն  Մարգարյանն   իր  կեսդարյա  մանկավարժական  աշխատանքը  գնահատելու    համար  ևս  շնորհակալություն  է  հայտնել երկրի  ղեկավարությանը:
Իր   համար    պատիվ  է   երկրի   նախագահի   կողմից   արժանանալ    նման     պարգևի.  այն  պարտավորեցնող  է:
«Ես  աշխատում  եմ   11  աշակերտ ունեցող     դպրոցում:  Մեզնից  մեծ  աշխատանք  է  պահանջվում, որ  կարողանանք   այդ   աշակերտներին  տալ   խոր  ու  կայուն  գիտելիքներ,  արժանի  քաղաքացիներ      դաստիարակել  և   նրանց նախապատրաստել  մեծ  կյանք  մտնել»,-ավելացրել  է  Շ. Մարգարյանը:
Արցախի  կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերություն (ԿՖՄԸ) մանկապատանեկան մարզադպրոցի սանդա ուշու մարզաձևի մարզիչ, ԱՀ ուշուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ  Դավիթ   Գրիգորյանն  էլ  արժանացել է  վաստակավոր   մարզչի  կոչման:
Նա    ասել է, որ   իր   համար  մեծ   պատիվ   է  երիտասարդ  տարիքում  արժանանալ  այդպիսի     կոչման:
«Համոզած  եմ, որ    մեր  երկրում   ամեն  աշխատանք  գնահատվում  է  ըստ   արժանվույն: Այս   կոչման  համար    ես  պարտական   եմ    մեր   ֆեդերացիայի   բոլոր   մարզիչներին.  աա  մեր  համատեղ  աշխատանքի   արդյունքի գնահատականն  է:  Հատուկ   շնորհակալությունս   եմ  հայտնում  նաև   մեր    ֆեդերացիայի    հիմնադիր  Կարո  Քեբաբջյանին, ում  նախաձեռնությամբ  1997   թվականին   Արցախում  հիմնադրվել է   ուշուի   ֆեդերացիան»,-նշել  է  Դ.  Գրիգորյանը:
Իր    շնորհակալական   խոսքն  է  ասել   նաև      Ասկերանի  շրջանի  Աստղաշենի   դպրոցի   տնօրեն    Սլավա   Գրիգորյանը, ով  արժանացել  է    «Վաչագան  Բարեպաշտ»  մեդալի: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search