Artsakhpress

Մշակույթ

Շուշիում կկազմակերպվի ժեստերի լեզվի բաց դաս

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա ժեստերի լեզվի բաց դաս։

Շուշիում կկազմակերպվի ժեստերի լեզվի բաց դաս

Շուշիում կկազմակերպվի ժեստերի լեզվի բաց դաս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին «Նարեկացի» արվեստի միությունից՝ ավելացնելով, որ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նման դասերի կազմակերպումը կկրի շարունակական բնույթ, և այդ ընթացքում մասնակիցները կսովորեն լսողության խնդիրներ ունեցող անձի հետ հաղորդակցվելու ժեստերը և գործնական աշխատանքով կամրապնդեն սովորածը։ Ընթացքում կունենան լսողության խնդիրներ ունեցող հյուրեր, որոնց հետ կշփվեն արդեն իսկ նրանց լեզվով։ Դասընթացի նպատակը, բացի ժեստերի լեզուն ուսուցանելուց, նաև ծանոթացնելն է լսողության խնդիրներ ունեցող անձանց մշակույթին, նրանց պատմությանն ու սովորույթներին։
 
Նշենք, որ դասընթացը կվարի Ժեստերի լեզվի գիտակ Արեն Գաբրիելյանը, ում մայրենի լեզուն հենց ժեստերի լեզուն է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Հունիսի վերջին սպասվող անոմալ շոգը կարող է սպանել հազարավոր մարդկանց

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Հայտնի է հերթական ՏԻՄ ընտրությունների օրը

Search