Artsakhpress

Մշակույթ

«Ֆրանկոֆոնիայի ավան»-ում Արցախը ներկայացված է առանձին տաղավարով

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 7-ից Երևանի Ազատության հրապարակում գործում է «Ֆրանկոֆոնիայի ավանը», որտեղ ներկայացված է նաև Արցախը:

«Ֆրանկոֆոնիայի ավան»-ում Արցախը ներկայացված է առանձին տաղավարով

«Ֆրանկոֆոնիայի ավան»-ում Արցախը ներկայացված է առանձին տաղավարով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից՝ մանրամասնելով, որ  Արցախը մասնակցում է ոճային հետաքրքիր տաղավարով, որն անտարբեր չի թողնում այցելուներին, հատկապես՝ օտարերկրացիներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տաղավարի հյուրերին մատուցվում է Արցախի մասին ընդհանրական տեղեկություն: Ներկայացվում են Արցախի զբոսաշրջային գրավչությունները, մշակույթն ու տնտեսությունը: Այցելուներին տրամադրվում են ֆրանսերեն լեզվով բրոշյուրներ՝ Արցախի՝ որպես զբոսաշրջային հետաքրքիր ուղղության վերաբերյալ մանրամասն տեղեկությամբ:
Նշենք, որ ավանում ներկայացված են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ շուրջ 30 պետություններ և գործընկեր կազմակերպություններ, որոնք ներկայացնում են իրենց ազգային մշակույթը՝ ցուցահանդես-վաճառք ձևաչափով:

Լուսանկարները՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Search