Artsakhpress

Քաղաքական

Ֆրանսիան այստեղ է այն պահին, երբ Հայաստանն իր պատմության նոր էջ է գրում. Մակրոն

Շառլ Ազնավուրի հետ պետք է աշխատեինք այսօր այստեղ. վաղեմի հիշողության պահապան Արարատ լեռան, որ ոչ մի սահման երբեւիցե չի կարող ջնջել, նրա հավերժական ձյուների, Նոյան տապանի երազների հետ։

Ֆրանսիան այստեղ է այն պահին, երբ Հայաստանն իր պատմության նոր էջ է գրում. Մակրոն

Ֆրանսիան այստեղ է այն պահին, երբ Հայաստանն իր պատմության նոր էջ է գրում. Մակրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Ազնավուր» կենտրոնում իր ելույթում նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Նա շատ էր ցանկանում այս հանդիպումը։ Այս մասին մենք խոսեցինք մեր վերջին հանդիպման ժամանակ։ Նա ցանկանում էր, որ դա լիներ այս երկրում, այս լեզվով, այստեղ իր ընտանիքի հետ։ Նա ցանկանում էր, որ մենք չուշանայինք, նա ցանկանում էր այստեղ լինել։
Իր սովորության համաձայն՝ նա ոչինչ չէր թողել պատահականությանը։ Ամեն ինչ պատրաստել էր մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի։ Իր սովորության համաձայն նա մեզ համար մի քանի անակնկալ էր պատրաստել, անգամ թույլ տվեցի ինձ ասել, թե ցանկանար, որ մենք մի քիչ երգեինք։
Անցնող շաբաթ նրան հրաժեշտ տվեցինք Փարիզում։ մենք նրան շնորհակալություն հայտնեցինք։ Մենք այսօր այստեղ ենք հավատարիմ մնալով նրան մեր տված խոստմանը։ Իր պայքարները շարունակելու համար, որոնք նա երբեք տանուլ չէր տալիս։
Նրա պայքարը նախ Հայաստանի համար էր, որպեսզի հայ ազգը գլուխը բարձրացներ, դիմակայելու պատմության վերքերին, եւ որ հիշեր, թե ով է ինքը՝ ոգի, որ առաջ է տանում հազարամյա խոսքից ծնված մի ժողովուրդ, սփռված մի ձայն, հաճախ փշրված, սակայն երբեք լռության չմատնված։
Եթե այստեղ ներգաղթյալի որդին հերոս է, ապա նախ որովհետեւ 1988-ին Սպիտակի երկրաշարժից հետո երդվեց իր երկրի առջեւ, որ նրա տարվա եղանակները նորից կերգեն եւ նրա զավակներն ավելի ուժեղ կկառուցեն։ Նա հավատարիմ մնաց այս խոստմանը։ Շնորհիվ նրա գործունեության երեխաներ գնացին դպրոց, ընտանիքներ մի քանի ժամով լույս ունեցան, ենթակառուցվածքներ վերակառուցվեցին։  Հայաստանը ոտքի կանգնեց, մնաց ուժեղ իր իսկ շնորհիվ եւ շնորհիվ նրա։
Այսօր Ազնավուր հիմնադրամը Նիկոլայի ու Կրիստինայի միջոցով ողջ աշխարհում շարունակում է մարդասիրական այս հանձնառությունը Հայաստանի զավակների համար։
Իսկ Ֆրանսիան այստեղ է այն պահին, երբ Հայաստանն իր պատմության նոր էջ է գրում, որպեսզի այս երկիրը կերտի իր ապագան, կարողանա իրականացնել իր երազանքները խաղաղ պայմաններում։
Եկել եմ մի կարեւոր միջոցառման համար, ինչպիսին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն է։ Այս 2018-ին, որը հավերժ կմնա ՀՀ պատմության մեջ՝ Առաջին հանրապետության հարյուրամյակ, թավշյա հեղափոխություն, որը զարմացրեց աշխարհը, հրաժեշտ Շառլ Ազնավուրին։
Ես կվերադառնամ, որպեսզի մենք առանց շտապելու միասին խորացնենք մեր սկսած տնեսական, մշակութային եւ կրթական կապերի նոր դինամիկան, որտեղ Կենտրոնը, որտեղ մենք գտնվում ենք լիովին կզբաղեցնի իր ծովակալի նավի առաջատար տեղը»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search