Artsakhpress

Միջազգային

Թուրքական հատուկ ծառայությունները ձեռք են բերել սաուդացի լրագրողի սպանությունն ապացուցող ձայնագրությունները և փոխանցել ԱՄՆ-ին

Թուրքիայի հատուկ ծառայությունները ձեռք են բերել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունն ապացուցող ձայնագրություններ և այդ մասին տեղեկացրել նաև ԱՄՆ-ին։

Թուրքական հատուկ ծառայությունները ձեռք են բերել սաուդացի լրագրողի սպանությունն ապացուցող ձայնագրությունները և փոխանցել ԱՄՆ-ին

Թուրքական հատուկ ծառայությունները ձեռք են բերել սաուդացի լրագրողի սպանությունն ապացուցող ձայնագրությունները և փոխանցել ԱՄՆ-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ 
The Washington Post-ի փոխանցմամբ՝ թուրքական հատուկ ծառայությունները հայտնել են, որ եղած ձայնագրություններում պարզ լսվում է, թե ինչ է կատարվել Հաշքաջիի հետ հյուպատոսության շենք մտնելու հետո։
 
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով նոր մանրամասներ են ի հայտ եղել։ 
Middle East Eye  կայքի լրագրող Դևիդ Հիրսթը հայտնել է, որ թուրք իրավապահները շատ լավ գիտեն լրագրողի սպանության հստակ ժամի, տեղի ու Հաշքաջիի մարմնի մնացորդների գտնվելու վայրի մասին։ 
Ըստ Դևիդ Հիրսթի գրառման՝ Հաշքաջին հյուպատոսության շենքի ներսում սպանվել է, ապա նրա մարմինը մասնատել  և դուրս են բերել հյուպատոսությունից։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Search