Artsakhpress

Միջազգային

Կոնգոյի Հանրապետությունում էբոլայով վարակվածների թիվը հասել է 200-ի

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա մահացու հեմոռագիկ տենդով մարդկանց հիվանդանալու դեպքերի թվաքանակը հասել Է 200-ի նշագծին, նրանցից 125-ը մահացել են:

Կոնգոյի Հանրապետությունում էբոլայով վարակվածների թիվը հասել է 200-ի

Կոնգոյի Հանրապետությունում էբոլայով վարակվածների թիվը հասել է 200-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը:
«Այս գիշեր մենք չարագույժ 200-ի նշագծին ենք հասել Հյուսիսային Կիվուում, որոնցից 165-ը հաստատվել են լաբորատոր քննությամբ, իսկ 35-ը՝ հնարավոր են: Վարակվածներից մահացել Է 125 մարդ»,-ասել Է նա՝ հանդես գալով ճեպազրույցում:
ԱՀԿ-ում նշում են, որ Էբոլայի տարածման դեմ պայքարը բարդանում Է ռիսկի գոտում, հատկապես Բենիի շրջանում, անվտանգության հետ կապված խնդիրներից: Մարտերի պատճառով բազմաթիվ բժիշկներ հարկադրված են դադարեցնել պատվաստումը, ինչն մեծացնում Է հիվանդության տարածման ռիսկը: Բացի այդ, բազմաթիվ վարակվածներ հրաժարվում են պատվաստումից կամ ընդհանրապես չեն գալիս բժիշկների մոտ, կամ Էլ գալիս են, բայց արդեն վիրուսի զարգացման վերջին փուլում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով

Search