Artsakhpress

Քաղաքական

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

Հոկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում են ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող  մի շարք հարցերի շուրջ։ Կողմերն անդրադարձ են կատարել միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը, և միջազգային իրավապաշտպան հանրությանն Արցախի ներգրավվածությանը։
 
Մասիս Մայիլյանը նշել է, որ վերջին տարիներին վերը նշված ուղղություններով արդեն իսկ արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ և հաստատել երկրի իշխանությունների պատրաստակամությունը՝ համագործակցել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի  հետ՝ ուղղված Արցախում ժողովրդավարության հետագա զարգացմանն ու մարդու իրավունքների առաջմղմանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

«Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

Քարվաճառում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս. պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «ԱՐԻ» ընկերության բաժնետերերին

Արցախի նման գեղեցիկ երկիր ես չէի տեսել. ՀՀ նախագահի տիկին (լուսանկարներ)

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Search