Artsakhpress

Մշակույթ

Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ ուխտագնացություն է կազմակերպվել դեպի Կաղարծի

Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ այսօր Հայ առաքելական Սուրբ եկեղեցու քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից ուխտագնացություն է կազմակերպվել դեպի Մարտունու շրջանի Կաղարծի գյուղի Սուրբ Թարգմանչաց եկեղեցի:

Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ ուխտագնացություն է կազմակերպվել դեպի Կաղարծի

Սուրբ  Թարգմանչաց  տոնի   առթիվ   ուխտագնացություն է   կազմակերպվել  դեպի  Կաղարծի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուխտագնացության  մասնակիցները    եկեղեցում    մոմեր  են   վառել, որից  հետո     մասնակցել  Հայ  առաքելական    Սուրբ  եկեղեցու   քրիստոնեական   դաստիարակության  և  քարոզչության   կենտրոնի    տնօրեն,   Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ  Տեր   Մեսրոպ  Խունոյանի  մատուցած    պատարագին:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Հայ  առաքելական    Սուրբ  եկեղեցու   քրիստոնեական   դաստիարակության  և  քարոզչության   կենտրոնի    տնօրեն  Տեր  Մեսրոպ  Խունոյանն  ասել  է, որ  Սուրբ թարգմանչաց  տոնը  նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ  օրը՝ նվիրված հայ գրերի գյուտին,  թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին:
Մեր    զրուցակցի  խոսքով՝    Թարգմանչաց շարժումը ծավալվել է հայ գրերի ստեղծումից անմիջապես հետո, որի նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով:  Գրերի գյուտից հետո  թարգմանված առաջին  գիրքը  «Աստվածաշունչ»-ն է, որը  համարվել  է  «Թարգմանությունների թագուհի», իսկ  առաջին  մեսրոպատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարո»:
Անդրադառնալով  Սուրբ  Թարգմանչաց  տոնին   նվիրված   ուխտագնացությանը՝   Տեր  Մեսրոպ  Խունոյանն  ասել է. «Ուխտագնացությունն   ուխտ  կատարելու   մի ձև է, որն   առաջին քրիստոնյաներից եկած  և  այսօր  էլ  իրականացվող    ավանդույթ է: Ուխտագնացությունը  հոգևոր բարեպաշտական արարողություն է, հոգևոր մի ճանապարհորդություն, որի ընթացքում քրիստոնյան ապաշխարության, ինքնաքննման, ինքնամաքրման  միջոցով որդեգրվում է աստվածային կենսապարգև շնորհներին, վերահաստատում իր ուխտն  Աստծո  հետ, հաղորդակից դառնում Աստծո կենդանի խոսքին ու քրիստոնեական ճշմարտություններին: Ուխտագնացությունն ինքնանպատակ չէ. աստվածաճանաչության ճանապարհին այն անհատին հասու է դարձնում քրիստոնեական հավատալիքներին, սրբավայրերի պատմությանը, հայ ծեսին ու բազմադարյան ավանդույթների արմատներին»: 
Ըստ    Տեր  Մեսրոպ  Խունոյանի՝   վերջին   շրջանում    հասարակության  և   եկեղեցու   միջև   կապն  էլ  ավելի  է  սերտանում:  Նկատելի  է, թե մարդկանց,  մանավանդ  երիտասարդների,   ինչպիսի   հոսք  կա    դեպի   եկեղեցի:
Խոսելով  ուխտագնացությունից   ստացած  իր  տպավորությունների  մասին՝       Հասմիկ   Հայրապետյանն  ասել  է, որ նման   միջոցառումները   օգնում  են, որ    իրենք  էլ   ավելի   մոտենան    Աստծուն  և  եկեղեցուն:
«Ցանկալի է, որ  նման   ուխտագնացություններ   հաճախակի  կազմակերպվեն, որովհետև   ամեն  անգամ  մասնակցելով   պատարագին  և  լսելով  հոգևորականների  քարոզները   յուրաքանչյուրիս  մեջ   հավատն  ու սերն  առ  Աստված  ավելի  է   ամրանում»,-նշել  է  Հ.  Հայրապետյանը:      
Միջոցառմանը  մասնակցում  էին ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ  Աշոտ  Սարգսյանը, մի    խումբ   եկեղեցականներ, հավատացյալներ,   երիտասարդներ, կաղարծեցիներ: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search