Artsakhpress

Հարցազրույց

Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան աշխատանքային այցով այս օրերին գտնվում է Արցախում:

Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Եվրախորհրդարանի պատգամավոր

Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Եվրախորհրդարանի պատգամավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այցի ընթացքում նրան ընդունել են ԱՀ Նախագահը, ԱԳ նախարարը, ինչպես նաև հանդիպում է եղել Խորհրդարանում: Ի՞նչ հարցեր են քննարկվել, որ՞ն է եղել այցի նպատակը. այս և այլ հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Յարոմիր Շտետինայի հետ:
- Պարո՛ն Շտետինա, Արցախում Ձեր հերթական այցի ընթացքում հանդիպումներ եք ունեցել իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ: Ի ՞նչ հարցեր քննարկվեցին:
- Նախ պետք է ասեմ, որ ուրախ եմ կրկին Արցախ այցելելու և Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանությունների հետ հանդիպումներ ունենալու համար: Կարծում եմ՝ շատ շահագրգիռ քննարկումներ ունեցանք: Մասնավորապես խոսել ենք Արցախ - Եվրամիություն ուղիղ կապերի ստեղծման հնարավորությունների մասին: Անհրաժեշտ է արագացնել այս գործընթացը: Օրինակ՝ ԵՄ կառույցներում լոբբինգի համակարգը պետք է կառուցվի Եվրախորհրդարանում Արցախի ներկայացուցիչ նշանակելու միջոցով: Առաջարկել եմ նաև որպես փորձագետ՝ Արցախից երկու հոգու ներգրավել եվրոպական խորհրդարանում փորձուսուցում անցնելու համար:
Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք այդ բոլոր հարցերը, եւ ուրախ եմ արձանագրել, որ Արցախի իշխանությունները պատրաստակամ են այդ հարաբերությունները ընդլայնելու եւ զարգացնելու համար:
- Արցախում ապրող ժողովրդի իրավունքները շարունակվում են կոպտորեն խախտվել Ադրբեջանի կողմից: Այդ երկրի իշխանություններն անգամ եվրոպական երկրներից պահանջում են արգելել Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժը Եվրոպայում:Եվրամիությունը կամ Եվրախորհրդարանը, Ձեր կարծիքով, ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում կանխարգելելու հակաժողովրդավարական այս նախաձեռնությունը:
-Եվրամիության եւ Եվրախորհրդարանի կառույցներում կան ուժեր, որոնք չեն ցանկանում այդ գործընթացը տեսնել: Բայց դա պետք է դառնա մեր ռազմաճակատը, մեր պայքարը: Ադրբեջանի ցանկությունն է Արցախի քաղաքական եւ տնտեսական համակարգը խաթարելը, եւ այդ նպատակով Բաքուն փորձում է ահաբեկել նաև Արցախ այցելողներին: Օրինակ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ Արցախ կատարած իմ նախորդ այցից հետո Բաքուն դիմեց Ինտերպոլին՝ ինձ ձերբակալելու խնդրանքով, սակայն մերժում ստացավ, քանի որ այդ կազմակերպությունը քաղաքական հարցերով չի զբաղվում:
- Պարո՛ն Շտետինա, Դուք շատ վաղուց եք Արցախ այցելում և լավ ծանոթ եք մեր կառավարման համակարգին: Հետաքրքիր է՝ Արցախի դե-յուրե չճանաչված Հանրապետությունը ժողովրդավարական երկիր համարո ՞ւմ եք:
- Կարծում եմ՝ Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները: Այստեղ կա ժողովրդավարական համակարգ, գործում են բոլոր ինստիտուտները, եւ այդ ամենը կարգավորված է նոր Սահմանադրությամբ:
Բացի դրանից, Արցախի Հանրապետությունը կարողանում է կազմակերպել իր պաշտպանությունը և ունի կայացած, զարգացող տնտեսական համակարգ: Սրանք կարևոր բաղադրիչներ են, և այդ ամենը անձամբ կարող եմ հաստատել, քանի որ վերջին 30 տարիների ընթացքում ես պարբերաբար այցելում եմ Արցախ:
                                                                                                         Հարցազրույցը՝ Գայանե Բեգլարյանի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ

Ո՞րն է եղել Շուշիում շմոլ գազից թունավորման պատճառը. պարզաբանում

Առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հետքեր, որոնք ԱՄՆ ԿՀՎ–ն 50 տարի թաքցրել է. թուրքական թերթ

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Search