Artsakhpress

Հասարակական

Արցախի նման գեղեցիկ երկիր ես չէի տեսել. ՀՀ նախագահի տիկին (լուսանկարներ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կնոջ Նունե Սարգսյանի հետ երկօրյա այցով գտնվում է Արցախում:

Արցախի նման գեղեցիկ երկիր ես չէի տեսել. ՀՀ նախագահի տիկին (լուսանկարներ)

Արցախի   նման  գեղեցիկ    երկիր  ես   չէի   տեսել. ՀՀ  նախագահի   տիկին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր    առավոտյան   Նունե   Սարգսյանը,  ԱՀ  առաջին  տիկին  Անահիտ  Սահակյանը  և  ԱՀ  կրթության, գիտության  և սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանն   այցելել  են   Ստեփանակերտի   Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոց:
ՀՀ  նախագահի   կինը    դպրոցի    տնօրինության   հետ   շրջել  է     կրթօջախով՝  ծանոթացել   դպրոցի  պայմաններին, շփվել    աշակերտների  և  ուսուցիչների  հետ:  Նունե   Սարգսյանը    ներկա   լինելով  աշակերտների   պարին   դասին, նրանց  հետ   շուրջպար է բռնել: Նա  դպրոցին  է  նվիրել   իր   հեղինակած     հեքիաթների   գրքերից:
Այնուհետև   հյուրերը    մեկնել   են   «Սոսե»  մանկապարտեզ, որտեղ    փոքրիկները  նրանց   դիմավորել  են  աղ  ու  հացով: Նրանք   ծանոթացել    են   մանկապարտեզի    շենքային  պայմաններին  ու  հնարավորություններին, շփվել  փոքրիկների  հետ  և  ներկա   գտնվել   Նունե   Սարգսյանի   արցախի  բարբառով թարգմանված   «Քաչալ ոզնին»    հեքիաթի     բեմադրությանը:  
Նունե   Սարգսյանը  մանկապարտեզին  ևս  նվիրել  է իր  հեղինակած   հեքիաթների  գրքերից՝ հույս  հայտնելով, որ իր  ստեղծագործությունները     դաստիարակները  կընթերցեն   երեխաների  համար:
«Արցախպրես»-ի   թղթակցի    հետ  զրույցում   Նունե  Սարգսյանն  ասել է, որ  ինքն   առաջին  անգամ    է  Արցախում,   և իր    այցը   կրում     է  ճանաչողական  բնույթ:
«Արցախի   նման  գեղեցիկ    երկիր  ես   չէի   տեսել: Ամբողջ   ճանապարհին   հինում  էի  Արցախի   հիասքանչ  բնությամբ: Ես  շատ  եմ  հավանել      այս  չքնաղ  երկիրն  ու     ժողովրդին: Ուզում  եմ   իմ   կապն  ավելի  ամրապնդել  Արցախում  ապրող    երեխաների  հետ:  Այցիս    ընթացքում    ուզում  եմ տեսնել  ու   լսել   մարդկանց, ծանոթանալ  Արցախի  խնդիրներին   ու   ձեռքբերումներին: Հասցրել  եմ  լինել  Դադիվանքում, իրավամբ,  այն    կարելի  է  համարել  Արցախի  մարգարիտը: Իմ  հոգին   կապված  է   արցախցիների  հետ  և   ես  կրկին   կայցելեմ  Արցախ»,-ավելացրել  է Ն.  Սարգսյանը՝   նշելով, որ      այցի  ընթացքում   ինքը   կլինի   նաև      Շուշիում:
Խոսելով    նոր   ստեղծագործություններ  գրելու  մասին՝  Ն. Սարգսյանը  տեղեկացրել  է, որ  այժմ  ինքն  իր  6-ամյա   թոռան  հետ     աշխատում  է  «Կապույտ  գետաձին  և վարդագույն   մկնիկը»   հեքիաթի  վրա, որը    շուտով   լույս  կտեսնի:
Մեր զրուցակիցը  հույս  է  հայտնել, որ   իր  նոր  ստեղծագործությունը  ևս     կթարգմանվի  արցախի  բարբառով: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search