Նոյեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ մշակույթի և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ու սպորտի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի «Վիլի Վայնեռ և ընկերներ» («Willy Wiener & Friends») խորագրով համերգը:
Ստեփանակերտում կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից՝ մանրամասնելով, որ տոմսեր ձեռք բերելու համար ցանկացողները կարող են զանգահարել 047 73 43 88 հեռախոսահամարով: