Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր ղեկավար, դեսպան Թոմաս Մայր-Հարթինգին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու: