Artsakhpress

Հասարակական

Uber-ը հավելյալ գումար աշխատելու ծառայություն է բացում

Uber ընկերությունը որոշել է կրկին ընդլայնել բեզնեսի ուղղությունները եւ ստեղծել է Uber Works ծառայությունը, որը աշխատակիցների համար ժամանակավոր աշխատանք կգտնի:

Uber-ը հավելյալ գումար աշխատելու ծառայություն է բացում

Uber-ը հավելյալ գումար աշխատելու ծառայություն է բացում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: News.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է Financual Times-ը։
Այժմ նոր ծառայությունը պատրաստվում է գործարկման, եւ Uber-ը փնտրում է նոր աշխատակիցներ, որոնք կզբաղվեն դրանով։ Uber Works-ի գործարկումը նախատեսվում է սկսել Չիկագոյից, որտեղ ընկերությունը աշխատակիցների որոնման հայտարարություններ է տարածել։ FT-ի տվյալներով՝ ընկերության գլխավոր գրասենյակից հեռու գործարկման պատճառը, հավանաբար, ծրագիրն առայժմ գաղտնի պահելն է։
Լրատվամիջոցը հայտնում է, որ նոր ծառայությունը մի հարթակի վրա պետք է մեկտեղի պոտենցիալ գործատուներին եւ ժամանակավոր աշխատուժը՝ մարդկանց, ովքեր պատրաստ են առաջարկել, օրինակ, մատուցողի եւ թիկնապահի ծառայություններ։ Այս կերպ Uber-ը մտադիր է ընկերության կողմից փորձարկված «օգտագործում ըստ պահանջի» մոդելը տեղափոխել նոր ծառայության ոլորտ։ Uber ընկերության վարորդների մասնակցությունն այս նոր ծրագրին, դիտարկվում է նրանց, որպես ընկերության գործընկեր, շահագրգռելու եւս մի եղանակ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ

Ո՞րն է եղել Շուշիում շմոլ գազից թունավորման պատճառը. պարզաբանում

Առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հետքեր, որոնք ԱՄՆ ԿՀՎ–ն 50 տարի թաքցրել է. թուրքական թերթ

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Search