Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում Հայաստան-Արցախ «Մշակութային կամուրջ» ծրագիրը մեկնարկել է միասնական շուրջպարով

ՀՀ-ում գործող «Չումբո» նախաձեռնող խմբի և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության համատեղ նախաձեռնությամբ Հայաստան-Արցախ «Մշակութային կամուրջ» ծրագիրն այսօր մեկնարկել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված միասնության շուրջպարով:

Ստեփանակերտում Հայաստան-Արցախ «Մշակութային կամուրջ» ծրագիրը մեկնարկել է միասնական շուրջպարով

Ստեփանակերտում   Հայաստան-Արցախ «Մշակութային կամուրջ»  ծրագիրը  մեկնարկել  է  միասնական  շուրջպարով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում «Չումբո» նախաձեռնող  խմբի    ղեկավար  Սմբատ  Հակոբյանն ասել է, որ    արդեն  5-րդ  տարին  է, ինչ   իրենք   նախաձեռնել  են    Հայաստան-Արցախ «Մշակութային կամուրջ» ծրագիրը:
«Այս   տարիների  ընթացքում   մենք     Արցախ ենք  բերել  ավելի քան  4000  մշակութային  գործիչներ  և  շուրջ 600 արցախցիներ   էլ  այցելել   են  ՀՀ՝  շրջագայելու  նպատակով:Այս   տարի  ծրագրին  ՀՀ-ից  մասնակցում է ավելի քան  300  հոգի:Արցախում  մեզ  են  միացել    Շառլ  Ազնավուրի  անվանն մշակութային   կենտրոնի   «Արցախի  բալիկներ» համույթի  սաները:   Բացի  Ստեփանակերտում  կազմակերպվող  միասնական   շուրջպարից, նույնը կազմակերպվելու  է     նաև   Շուշիում: Ծրագրի  շրջանակներում   այցելելու  ենք    զորամասեր, որտեղ  հանդես  ենք   գալու   համերգային   ծրագրով, ծանոթանալու ենք  զինվորների առօրյային  և  նրանց  բաժանելու  ենք նվերներ: Երեկոյան  էլ Ստեփանակերտի  Շառլ  Ազնավուրի անվան  մշակութային  կենտրոնում  կազմակերպվելու  է   հուշ-երեկո՝ նվիրված   մեծն  շանսոնյեի  անմահ  հիշատակին: Այնուհետև  տեղի  է  ունենալու  ևս  մեկ   համերգ՝   նվիրված «Երևան-Էրեբունի»   2800-ամյակին»,-մանրամասնել է  Ս. Հակոբյանը՝ նշելով, որ  իրենք  բարձր  են  գնահատում  ԱՀ  կառավարույթան  այն    աջակցությունը, որ   նախատեսվում  է այս  ծրագրի  իրականացման  համար:
Ըստ  մեր զրուցակցի՝  Հայաստան-Արցախ «Մշակութային կամուրջ» ծրագրի  նպատակն  է մեկ անգամ  ևս  փաստել, որ  հայ  ժողովուրդն    ամենուր  միասնական է: Նախաձեռնող  խմբի   գործունեության  12  տարիների  ընթացքում իրենք  հետամուտ  են  եղել  հենց  այդ  գաղափարին:
Միջոցառմանը   ներկա  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանի  խոսքով՝  ծրագիրը  մեծ  նշանակություն  ունի   Արցախի և  Հայաստանի  մշակութային  կապերի  ավելի  սերտացմանը: «Այս  միասնական    շուրջպարը    երիտասարդության  յուրօրինակ   համախմբման   մի  ձև  է:Պետք  է  բոլորս  գիտակցենք, որ  մեր հայրենիքը չի  սահմանափակվում  միայն  այն  բնակավայրերով, որտեղ  ապրում  ենք: Այս   նախաձեռնության  մասնակիցները հնարավորություն  են ունենում  լավ  ճանաչել  միասնական  ամբողջական հայրենիք ունենալու  իմաստը: Յուրաքանչյուրս  պետք  է  իմանանք, որ Արցախ հայրենիքի սահմանները  ձգվում  են   Արաքից  մինչև Մռավ և Մռավից  մինչև  Արփա  գետ»,-ավելացրել  է  Լ. Հովհաննիսյանը:
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, պաշտոնատար  այլ  անձինք, արվեստասեր  հասարակություն: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search