Artsakhpress

Ռազմական

«Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել գումարտակային մարտավարական զորավարժություն

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի համաձայն, ՊԲ-ում անցկացված հրամանատարական հավաքների կարևորագույն ուսումնամարտական միջոցառումը բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկված մարտական հրաձգությամբ ուղեկցվող ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժությունն էր:

«Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել գումարտակային մարտավարական զորավարժություն

«Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել գումարտակային մարտավարական զորավարժություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Եզրափակիչ փուլին հետևում էին ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ:  
Իսկ որպես ուսուցանվողներ հրավիրվել էին հրամանատարական հավաքի մասնակիցները: Նախքան մարտական հրաձգության փուլին անցնելը, ծավալված ցուցադրման կետերում ներկայացվել են այն բոլոր առանձնահատկություններն ու մեթոդական հարցերը, որոնք պետք է տեղ գտնեն յուրաքանչյուր նման զորավարժության պլանավորման և անցկացման ժամանակ:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել գումարտակային մարտավարական զորավարժության ժամանակ մշակվող մարտական փաստաթղթերին ու պաշտոնատար անձանց պարտականություններին, զորամասերի հրամանատարներին ու նրանց տեղակալներին ներկայացվել են ՊԲ-ում ներդրված նորագույն սարքավորումներն ու մի շարք նոր զինատեսակներ, որոնք նախատեսված են հետախուզության վարման ու տեսադիտարկման իրականացման, մարտավարական նոր հնարքների կիրառմամբ` հակառակորդին առավել մեծ կորուստներ պատճառելու համար: Ընդ որում, հարկ է նշել, որ ներկայացված նորամուծությունները բավականին բարձր արդյունավետությամբ արդեն իսկ կիրառվում են ՊԲ-ում: Գաղտնիության որոշակի նկատառումներից ելնելով, դեռևս հնարավոր չէ հանգամանորեն խոսել ներկայացված նոր զինատեսակների մասին, սակայն առաջ անցնելով նշենք, որ զորավարժության ընթացքում 1-ին անգամ, մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվեցին նաև նավարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ի դեպ նշված անօդաչու թռչող սարքերը նախագծվել ու արտադրվել են Արցախում և մեր երկրի համապատասխան մասնագետների կողմից: Իսկ նախքան գաղտնազերծվելն ու մարտավարական զորախաղերում կիրառվելը, դրանք անցել են բավականին երկարատև փորձաշրջան և լիովին ապացուցել իրենց արդյունավետությունը:
Մարտական հրաձգության փուլի խաղարկման ժամանակ պայմանականորեն մեր ուժերի առաջին դիրք մխրճված հակառակորդին կանգնեցնելու  նպատակով յուրային ուժերը զբաղեցնում են կրակային բնագիծ, այնուհետև անցնում հակահարձակման և, զգալի կորուստներ պատճառելով հակառակորդին, վերականգնում առաջնագիծը:  Պայմանական մարտի ամբողջ ընթացքում իրականացվել է անընդհատ ղեկավարում, կազմակերպվել արդյունավետ փոխգործակցություն, անձնակազմը գործել է մարտավարական առումով գրագետ ու հասել ցանկալի արդյունքի:       
Գումարտակային մարտավարական զորավարժության արդյունքում կատարելագործվել են մասնակից ստորաբաժանումների հրամկազմի գիտելիքներն ու գործնական ունակությունները որոշումների ընդունման, տվյալների նախապատրաստման և հաշվարկների կատարման, ինչպես նաև փոխգործակցության անընդհատ ապահովման և ստորաբաժանումների ղեկավարման գործում, կրտսեր օղակի հրամանատարները հնարավորություն են ստացել զարգացնել որոշումներ ընդունելու և ենթականերին խնդիրներ առաջադրելու կարողությունները, անձնակազմը ձեռք է բերել բարոյամարտական ու կամային բարձր որակներ: Զորավարժության արդյունքները ինչպես ուսումնամեթոդական, այնպես էլ մասնակից ստորաբաժանումների  մարտունակության կատարելագործման առումով անչափ բարձր է գնահատել նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
Գումարտակային մարտավարական զորավարժությունը հերթական անգամ փաստել է, որ ՊԲ-ում վերջին տարիներին իրականացված ու շարունակվող բարեփոխումները, ռազմատեխնիկական համալրման ու արդիականացման համալիր գործընթացները արդեն իսկ տալիս են շոշափելի դրական արդյունքներ և հակառակորդի հավանական սադրանքների դեպքում ՊԲ-ն ի զորու կլինի լիարժեք ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը:
 
Արման Ավանեսյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search