Artsakhpress

Հարցազրույց

Ի՞նչ պայմաններով և ովքե՞ր կարող են օգտվել Արցախում կառուցվող բնակարանների ձեռքբերման նոր ծրագրից

Մայրաքաղաք Ստեփանակերտն առաջիկայում կունենա երկու նոր թաղամաս՝ շուրջ 500 բնակարանով:

Ի՞նչ պայմաններով և ովքե՞ր կարող են օգտվել Արցախում կառուցվող բնակարանների ձեռքբերման նոր ծրագրից

Ի՞նչ պայմաններով և ովքե՞ր կարող են օգտվել Արցախում կառուցվող բնակարանների ձեռքբերման նոր ծրագրից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրականացվող նախագծերի, վերջինիս շահառու դառնալու պայմանների և մի շարք այլ հարցերի շուրջ Արցախի հանրային հեռուստաընկերությունը զրուցել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:
Հարցազրույցի տեքստային տարբերակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝
- Պարո՛ն Մարտիրոսյան, ծրագրի մասին խոսակցությունները սկսվեցին միանգամից: Ինչպե՞ս առաջացավ գաղափարը, և ո՞վ է ֆինանսավորելու ծրագիրը:
- ԱՀ Նախագահի հանձնարարականով Կառավարությանը հանձնարարվել էր ավելի մատչելի պայմաններ ստեղծել հիփոթեքի և, ընդհանրապես, բնակարանային ապահովության համար: Արդյունքում սահմանեցինք ծրագիր, համաձայն որի՝ Ստեփանակերտ քաղաքում կկառուցվի երկու նոր թաղամաս, ընդհանուր առմամբ, առնվազն 500 բնակարանով, որոնց արժեքը կլինի սոցիալական կամ բյուջետային տարբերակով: Այսինքն կունենանք 15 միլիոն դրամից մինչև 26 միլիոն դրամ արժողությամբ բնակարաններ, որոնք այսօր առկա են երկրորդնային շուկայում՝ հին բնակֆոնդում: Երկու թաղամասերի կառուցման ֆինանսավորման աղբյուրները տարբեր են: Ներգրավվել են օտարերկրյա ներդրողների գումարներ, կլինեն նաև պետական համաֆինանսավորում և վարկային միջոցներ:
Աշխատանքների երկրորդ ուղղությունը հիփոթեքային վարկերի մատչելիության ապահովումն է: Նախատեսում ենք մի փաթեթ, որը տեղ կգտնի հիփոթեքային կարգում և կսկսի գործել 2019 թվականի հունվարի մեկից: Այն պարունակում է մի քանի նորամուծություն: Կարևորագույններից մեկն այն է, որ այսօրվա գործող կարգով պետությունը սուբսիդավորում է վարկի տոկոսագումարի 50 տոկոսը: Մեր կողմից առաջարկվում է սահմանել այնպիսի կարգ, որ ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան կապակցությամբ տոկոսագումարի սուբսիդավորումն ավելանա ևս 5 տոկոսով:
Արդյունքում կստացվի այնպես, որ 3 երեխա ունեցող ընտանիքը կարող է հիփոթեքային վարկ ստանալ ընդամենը 4-5 % տոկոսադրույքով, որը բավականին մատչելի է: Քանի որ խոսքը վերաբերում է առաջնային շուկային, կշարունակի գործել նաև եկամտային հարկի վերադարձման մեխանիզմը և կստացվի, որ գրեթե անտոկոս վարկի հնարավորություն է ստեղծվում քաղաքացիների համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկերը տրամադրվում են բանկերի կողմից, այդ աշխատանքները հիմնականում կիրականացվեն կառավարության կողմից սուբսիդավորման միջոցով:
Գյուղական բնակավայրերում նույնպես մշակել ենք փաթեթներ, որոնց շնորհիվ կկարողանանք տրամադրել 1 % հիփոթեքային փոխառություններ 5 % կանխավճարով:
- Ձեր նշած փոփոխությունները նոր վարկերի դեպքու՞մ են գործելու, թե՞ արդեն գործող վարկային պայմանագրերի պարագայում:
- Նախատեսվում է, որ այդ բոլոր նոր պայմանները տարածվեն նաև նախկինում վարկեր ստացած և նշված պայմանները բավարարող հիփոթեքային վարկերի վրա: Իհարկե, խոսքը միայն առաջնային շուկայի մասին է:
- Պարո՛ն պետնախարար, պայմանները կարծես թե շատերի համար մատչելի են: Նշեցիք, որ կունենանք նվազագույնը 500 բնակարան: Ովքե՞ր են լինելու շահառուները:
- Բնակարանների մի մասը ձեռք կբերվի պետության կողմից, որպեսզի տրամադրվի այն սոցիալական խմբերին, որոնց նկատմամբ պետությունը ստանձնել է բնակտարածքով ապահովելու պարտավորություն: Այդ բնակարանների կառուցումով Ստեփանակերտ քաղաքում կլուծվի երկար տարիներ տևած հերթացուցակների հարցը՝ ներառելով զոհված ազատամարտիկների և բազմազավակ ընտանիքներին, երկկողմանի ծնողազուրկ երեխաներին և առաջին կարգի զինվորական հաշմանդամներին: Բնակարանների մեծ մասը կիրացվի հիփոթեքային վարկավորմամբ: Շահառուներ կարող են լինել բոլոր նրանք, ովքեր սահմանված կարգով համապատասխանում են չափանիշներին: Որոշակի փոփոխություններ կկատարվեն այդ չափանիշներն ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ:
- Իսկ ցանկացողները ե՞րբ կարող են սկսել հայտերի հերթագրումը:
- Շինարարությունը կսկսվի շուտով և կավարտվի մոտ 2 տարվա ընթացքում: Նախատեսվում է հնարավորություն ստեղծել մեր քաղաքացիների համար, որպեսզի աշխատանքների ավարտին կարողանան ձևակերպել հիփոթեքային վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Մենք թիրախավորել ենք այն գաղափարը, ըստ որի ընտանիքը, որտեղ կա միջին աշխատավարձ ունեցող երկու վարձու աշխատող, կարողանա օգտվել հիփոթեքային վարկավորումից: Օրինակ՝ երկու սենյականոց բնակարանի դեպքում ամսավճարը կկազմի շուրջ 60 հազար դրամ, 3 սենյականոց բնակարանի դեպքում՝ 80 հազար դրամ, 4 սենյականոց բնակարանի դեպքում՝ 100 հազար դրամ:
- Մեր քաղաքացիների մեծ մասը կանխավճարը տալու խնդիր ունի: Ինչպե՞ս վարվել այս դեպքում:
- Հիփոթեքային վարկի մատչելիությունը բաղկացած է երկու մասից: Կանխավճարը խնդիր է մնում սկզբնական փուլի համար: Այդ նպատակով մեր կողմից մշակվել է երկու տարբերակ: Առաջին տարբերակի դեպքում կմուծվի 10 տոկոս կանխավճար, և վարկը կձևակերպվի 20 տարով: Ըստ երկրորդ տարբերակի՝ կանխավճար կմուծվի 5 տոկոսի չափով, սակայն վարկի ժամկետը կլինի 15 տարի:
- Էժան լինելու փաստը, ուրախացնելուց բացի, մտավախություն է առաջացնում բնակարանների որակյալ շինարարության առումով: Պարո՛ն Մարտիրոսյան, արդյո՞ք մտավախությունը հիմնավորված չէ:
- Կլինի հսկողություն, որպեսզի անորակ շինանյութերի օգտագործումը բացառվի: Հնարավոր է կահավորման որոշակի համեստ տարբերակ: Դա կվերաբերի ներքին հարդարման փուլին: Գնի էժանացումը չի ենթադրում վատ որակ: Արժեքը ձևավորվում է մի քանի տարրից, այդ թվում՝ հողի, արտաքին բարեկարգման և կոմունիկացիաների գներից: Ծրագրի շրջանակներում նման աշխատանքների իրականացումը պետությունը կվերցնի իր վրա: Հենց դրանց հաշվին կապահովի մատչելիությունը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search