Artsakhpress

Հասարակական

Ինչո՞ւ են բողոքում մայրաքաղաքի թիվ 10 դպրոցի ուսուցիչները. մի դիմումի հետքերով

Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար տասը դպրոցի ուսուցիչներից մեկի կողմից ստացված դիմումի հետքերով փորձեցինք պարզել, թե ինչու են բողոքում այդ դպրոցի մի խումբ ուսուցիչներ:

Ինչո՞ւ են բողոքում մայրաքաղաքի թիվ 10 դպրոցի ուսուցիչները. մի դիմումի հետքերով

Ինչո՞ւ են բողոքում մայրաքաղաքի թիվ 10 դպրոցի ուսուցիչները. մի դիմումի հետքերով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ուսուցիչներն ասել են, որ իրենց բողոքն ուղղված է տարեսկզբին աշխատանքից ազատված փոխտնօրեն Անահիտ Բաղդասարյանի դեմ, ով դատարանի միջոցով ցանկանում է վերադառնալ դպրոց և աշխատել այդ պաշտոնում:
«Նախկին փոխտնօրենը հավուր պատշաճի չէր ներկայանում դպրոցում, չէր մասնակցում կազմակերպվող միջոցառումներին և ժողովներին, ուսուցչական անձնակազմի հետ հարաբերություններն էլ միշտ չէ, որ հարթ էին ընթանում»,- նշել են նրանք:
Հարցի կապակցությամբ Անահիտ Բաղդասարյանի փաստաբան Վլադիմիր Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ուսուցիչների բողոքը նպատակ ունի ազդելու Վերաքննիչ դատարանի որոշման վրա՝ հանրային կարծիք ստեղծելով:
Փաստաբանը նշել է, որ խնդիրը տնօրենի և փոխտնօրենի անձնական տիրույթում է, և ուսուցիչներին ներգրավելը գործի մեջ սուբյեկտիվ բնույթ է կրում:
«Անահիտ Բաղդասարյանի պարզաբանմամբ, վեճը ծագել է այն ամենից հետո, երբ դպրոցի տնօրենն իրեն առաջարկել է տաբելներում գրանցել այն մարդկանց անունները, ովքեր աշխատանքի չներկայանալով հանդերձ աշխատավարձ պիտի ստանան: Դրան ընդդիմացել է փոխտնօրենը, որից հետո իրեն աշխատանքից ազատվելու պահանջ է ներկայացվել»,- ասել է Վ. Հայրապետյանը:
Ի դեպ, Ա. Բաղդասարյանի փաստաբանի կողմից մեզ է տրամադրվել տնօրենի ստորագրությամբ փաստաթղթի պատճենը:
Նրա խոսքով՝ 2018 թվականի հունվարի 8-ին տնօրենի դիրքի չարաշահման պատճառով Ա. Բաղդասարյանը հունվարի 30-ից իրեն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել: Հունվարի 9-ին նա հետ է պահանջել դիմումը, սակայն այն չի տրվել՝ պատճառաբանելով, որ նա արդեն ազատված է աշխատանքից: Սակայն գործի քննությունը պարզել է, որ դիմումը մուտքագրվել ոչ թե հունվարի 8-ի, այլ նախորդ տարվա դեկտեմբերի 27-ի ամսաթվով, իսկ դեկտեմբերի 29-ին տրվել է աշխատանքից ազատման հրամանը:
Փաստաբանի պնդմամբ՝ տվյալ դեպքում երկու անգամ խախտվել է օրենքը. նախ՝ տնօրենը ետին թվագրմամբ դիմումը մուտքագրելու իրավունք չի ունեցել, և երկրորդ՝ եթե անգամ դիմումը մուտքագրվել է դեկտեմբերի 27-ին, ԱՀ «Աշխատանքային օրենսգրքի» պահանջների համաձայն՝ պետք է պահպանվեր աշխատանքից ազատելու եռօրյա ժամկետը:
Հայրապետյանի խոսքով՝ Ա. Բաղդասարյանը միաժամանակ ռուսաց լեզվի ուսուցչուհի էր, և մեկ այլ հրամանով նա ազատվել էր նաև այդ պաշտոնից:
«Մենք վիճարկել ենք երկու հրամանները, որպեսզի նա վերադառնա իր աշխատանքին, և ներկայացրել ենք մեր պահանջը՝ գանձել հարկադիր պարապուրդ: ԱՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ռուսաց լեզվի ուսուցչի պաշտոնը չի վերականգնվել, փոխարենը վերականգնվել է փոխտնօրենի պաշտոնը: Դրանից ելնելով՝ մենք բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան: Դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը ևս բողոքարկել է դատական ակտը այն մասով, որ Ա. Բաղդասարյանի աշխատանքի մասամբ վերականգնումը ճանաչվի անվավեր»,- մանրամասնել է Վ. Հայրապետյանը՝ ընդգծելով, որ դատական գործընթացը շարունակվում է, և վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 31-ին:
Իր հերթին դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանն ասել է, որ ֆինանսական հարցերը նախ և առաջ կարգավորվում են հաշվապահի կողմից, իսկ վճարումները՝ կատարվում առցանց ձևով, հետևաբար անհնար է, որ տնօրենը նրան պարտադրեր գրանցումներ անել:
«Նախկին փոխտնօրենի պահվածքի պատճառով ստեղծվել էին լարված հարաբերություններ ուսուցիչների հետ: Անահիտ Բաղդասարյանի հետ վերադառնալուն ես դեմ չեմ: Սակայն կարծում եմ, որ վերադառնալու դեպքում նա պետք է իր աշխատանքը կատարի պատշաճ ձևով, ուսուցիչների հետ անախորժություններ չստեղծի և կոնֆլիկտներ չունենա: Ներկայումս այդ պաշտոնը թափուր է, և փոխտնօրենի աշխատանքային պարտականություններն իրականացնում ենք մենք»,- ասել է Ա. Հակոբյանը:
Հարցի կապակցությամբ ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը նշել է, որ խնդրին տեղյակ են, և ներկայումս ուսուցիչների հետ ընթանում են տարբեր քննարկումներ:
ԱՀ ԿԳՍ փոխնախարարի խոսքով՝ հարցը գտնվում է իրավական հարթության վրա, և հոկտեմբերի 31-ի Վերաքննիչ դատարանի դատավճռից հետո միայն պարզ կլինի՝ նախկին փոխտնօրենը վերադառնալու է իր աշխատանքին, թե ոչ:
Նշենք, որ «Արցախպրես» լրատվական գործակալությունը հետևելու է իրադարձությունների զարգացմանը՝ ներկայացնելով նոր մանրամասներ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search