Artsakhpress

Հասարակական

Արցախում նշվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնագիտական տոն օրը (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցների մասնագիտական տոն օրվա առթիվ այսօր կառույցում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:

Արցախում նշվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնագիտական տոն օրը (լուսանկարներ)

Արցախում  նշվել  է  արտակարգ  իրավիճակների պետական   ծառայության  աշխատակիցների  մասնագիտական  տոն   օրը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   միջոցառմանն  ԱՀ  նախագահ   Բակո  Սահակյանը, ԱՀ  ԱԻՊԾ  տնօրեն   Կարեն  Սարգսյանը, ՀՀ  արտակարգ  իրավիճակների  նախարար  Ֆելիքս  Ցոլակյանը, ԱՀ  պետական  պաշտոնյաներ, հյուրեր  և  ծառայության  աշխատակիցներ ծաղիկներ  են   դրել  ԱԻՊԾ շարահրապարակի   տարածքում  կանգնեցված   խորհրդանշական   խաչքարի  պատվանդանին:
Հանդիսավոր  արարողությանն  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը  շնորհավորելով   ԱԻՊԾ   աշխատակիցներին՝  բարձր   է  գնահատել  նրանց  անձնվեր  աշխատանքը:
Խոսելով  կառույցի  կողմից  իրականացվող  աշխատանքների, ինչպես նաև  տեխնիկական  հագեցվածության  մասին՝ նախագահը  մասնավորապես  ասել  է, որ կառույցի աշխատակիցներն իրականացնում են կարևոր և պատասխանատու աշխատանք՝ յուրաքանչյուր վայրկյան պատրաստ արձագանքել տարբեր արտակարգ իրադարձությունների, օգնության հասնել քաղաքացիներին  և  լուծել  ծագած  խնդիրները: Դրանք  կատարելու  համար  պահանջվում է համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, հմտությունների և ունակությունների կատարելագործում, ոլորտին առնչվող նորարարությունների կիրառում, համակարգի կենտրոնական  և տարածքային կառույցների հետ սերտ կապի ապահովում, համակարգված փոխգործակցություն բոլոր շահագրգիռ գերատեսչությունների   հետ:
«Պետությունն ուշադրության կենտրոնում է պահում արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործունեությունը: Այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել գերատեսչության նյութատեխնիկական բազայի արդիականացման, աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ»,-մասնավորապես  ասել  է  նախագահը:
ԱՀ  ԱԻՊԾ   տնօրեն  գնդապետ  Կարեն  Սարգսյանը  ևս  շնորհավորել  է  ծառայության   աշխատակիցներին՝ ցանկանալով   հաջողություններ  ու  ձեռքբերումներ իրենց  պատասխանատու  գործում:
Կ.  Սարգսյանն  իր  ելույթում  ասել է, որ դեռևս 1991 թվականի մայիսի 24-ին կազմավորված «Արցախ» փրկարարական ջոկատը տարեցտարի զարգացման  նոր փուլերի միջով անցնելով,  կայացել ու կատարելագործվել է: 1995 թվականին ԱՀ կառավարության որոշմամբ ստեղծվել  է  արտակարգ իրավիճակների վարչությունը` որպես հանրապետական նշանակության պետական մարմին: Հետագայում վարչության ենթակայությանն է միացվել  Ստեփանակերտի, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի ռազմականացված հրշեջ մասերը:
«ԱԻՊ  ծառայությունն իր մեջ ընդգրկում է փրկարարական և հրշեջ-փրկարարական ծառայությունները, քաղաքացիական պաշտպանությունը, տեխնիկական անվտանգության, սեյսմիկ պաշտպանության, հիդրոօդ ծառայության և պետական նյութական պահուստի բնագավառների գործառույթների իրականացումը: Ծառայության գործունեության առաջնահերթ խնդիրը եղել և մնում է բնակչության և տարածքների պաշտպանությունը: Նախորդ տարիների ընթացքում համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման արդյունքում կատարելագործվել է ծառայության իրավական դաշտը, չկարգավորված խնդիրներին տրվել է համապատասխան օրենսդրական լուծումներ, որոնք լինելու են շարունակական նաև առաջիկա տարիներին: Ծառայությունն ակտիվորեն համագործակցում է ինչպես հանրապետության տարբեր կառույցների և գերատեսչությունների հետ, այնպես էլ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ` իրականացնելով փորձի փոխանակում, կադրային, մասնագիտական վերապատրաստում, տեխնիկական և նյութական աջակցություն և այլն»,- մասնավորապես  ասել  է  Կ.  Սարգսյանը:
Նրա  խոսքով՝ վերջին մեկ տարում իրականացված շինաշխատանքների շնորհիվ էապես բարելավվել են ծառայության շենքային պայմանները և բարեկարգվել հարակից տարածքները: Նմանատիպ աշխատանքներ իրականացվում են նաև շրջաններում, որոնք  ավարտին կհասցվեն նախատեսված ժամկետներում: Ընթացիկ տարում արդիականացվել և թարմացվել է ծառայության նյութատեխնիկական բազան և ավտոտեխնիկական պարկը, ձեռք են բերվել նոր ավտոմեքենաներ: Ծառայությունը համալրվել է տարբեր գրասենյակային տեխնիկայով, փրկարարական և հատուկ գույք-սարքավորումներով: Այդ ամենն իրականացվել է ինչպես պետբյուջեի, այնպես էլ մի շարք բարերարների նվիրատվությունների շնորհիվ:
Միջոցառմանը  ռուսաստանաբնակ գործարար և բարերար Նորայր Սարիբեկյանը ծառայությանը նվիրել է 4 «ՈՒԱԶ» և 1 «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց   բանալիները  տրամադրվել  են ծառայության տարածքային ստորաբաժանումների  պատասխանատուներին:
Ծառայության  ընթացքում  ցուցաբերած   բարձր  առաջադիմության  համար  և  մասնագիտական տոնի  կապակցությամբ, ԱՀ  նախագահը «Երախտագիտություն»  մեդալով  պարգևատրել  է  Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Շուշիի   շրջանային  արտակարգ  իրավիճակների  բաժինների հրշեջ-փրկարարական ծառայության  5  աշխատակիցների:  ԱՀ արտակարգ  իրավիճակների  ծառայությանը  ցուցաբերած  բարեգործական  աջակցության  համար  «Կապավոր» ՍՊ  ընկերության  խորհրդի  նախագահ  Արման Հակոբջանյանն  էլ  Բ.  Սահակյանի  կողմից  արժանացել  է   «Վաչագան Բարեպաշտ»   մեդալի:
Տոնի  առթիվ ԱՀ ԱԻՊԾ  տնօրեն  Կարեն  Սարգսյանը, ՀՀ  արտակարգ  իրավիճակների  նախարար  Ֆելիքս Ցոլակյանը, ԱՀ  ուժային  կառույցների  ղեկավարները  մեդալներով, դրամական  պարգևներով  և  թանկարժեք  նվերներով  պարգևատրել  են  ԱԻՊԾ  մի   խումբ  աշխատակիցների:
Դրամական  պարգևի  արժանացած  ԱԻՊԾ  ճգնաժամային  կառավարման  կենտրոնի  օպերատոր, առաջին  կարգի  հաշմանդամ   Կամո  Միրզոյանը  մեզ  հետ  զրույցում  ասել  է,  որ   ցանկացած պետական պարգև ստանալն  իրենց  համար  մեծ պատիվ   և  պատասխանատվություն  է:
Պարգևատրման  արարողությունից  հետո  Բակո  Սահակյանը, ներկաների  հետ   շրջել  և  ծանոթացել  են  կառույցի շենքային  պայմաններին  և  տեխնիկական    սարքավորումներին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search