Artsakhpress

Քաղաքական

Մասիս Մայիլյանն ընդունել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակությանը։

Մասիս Մայիլյանն ընդունել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակությանը

Մասիս Մայիլյանն ընդունել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերի խնդրանքով ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթություները, մասնավորապես, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը։
Մասիս Մայիլյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավման և արտերկրում Արցախի մասին իրազեկվածության աստիճանի բարձրացման գործում։ Այս համատեքստում նա կարևորել է Բելգիայի Ֆլամանդական և Բրյուսելի Վալոնական խորհրդարաններում Արցախի հետ բարեկամության խմբի և բարեկամության շրջանակի ստեղծումը, ինչը հնարավորություն է ընձեռնում ընդլայնել Արցախի միջազգային համագործակցության շրջանակները։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Բելգիայի հետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
Հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ներկայացուցիչները՝ հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանի գլխավորությամբ։

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search