Artsakhpress

Քաղաքական

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին 29 կողմ ձայնով ԱՀ Մարդու իրավունքների նոր պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանն ասել է, որ Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված ընթացակարգով պաշտպանի առաջադրումը վերապահված էր խմբակցություններին, և Խորհրդարանն առաջին անգամ է նոր Սահմադրությամբ Մարդու իրավունքների պաշտպան ընտրում:
««Հայրենիք» խմբակցության կողմից հոկտեմբերի 15-ին ներկայացվել է Արտակ Բեգլարյանի թեկնածությունը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հարցը քննարկվել է  և կայացվել է որոշում առաջադրել Արտակ Բեգլարյանի թեկնածութունը»,- նշել է Հ. Ջիվանյանը:
Իր ելույթում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արտակ Բեգլարյանն ասել է, որ պետականաշինության կենսական գործընթացում բազմաթիվ այլ հաջողությունների կողքին պետք է կարևորել Արցախում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձևավորումը 2008 թվականին:
«Այս տասնամյա ժամանակաշրջանում բավականին մեծ աշխատանք է կատարվել մարդու իրավունքների ամրագրման, պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, արհեստավարժ աշխատակազմի ձևավորման, միջազգային կապերի հաստատման և մի շարք այլ ուղղություններում: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում ես կարևորում եմ չորս հիմնական՝ ներքին, համահայկական, միջազգային և ադրբեջանական ուղղությունները:
Ներքին ուղղությունը Սահմանադրությամբ և օրենքով մարդու իրավունքների պաշտպանին տրված մանդատի գլխավոր ուղղությունն է: Իմ կարծիքով՝ պետությունը պարտավորություն ունի բարելավելու մարդու իրավունքների պաշտպանության միջավայրը, որպեսզի տվյալ պետությունը լինի կենսունակ, իսկ հասարակությունը՝ երջանիկ: Համահայկական ուղղությունը կարևոր է Արցախում մարդու իրավունքների մշակույթի բարելավման և միջազգային կապերի հաստատման, ամրապնդման ուղղությամբ: Միջազգային ուղղությունում կարևոր նպատակներ կան, ինչպիսիք են Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկման բարձրացումը, միջազգային կազմակերպությունների ծրագրային ընդգրկվածությունը, Արցախի մարդու իրավունքների հաջողությունների և խնդիրների վերաբերյալ ներկայացումը միջազգային տարբեր հարթակներում, ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքների և վտանգների պատշաճ ներկայացումը, ինչպես նաև համապատասխան քայլերի ձեռնարկումը, որպեսզի նմանատիպ վտանգները հնարավորինս նվազեցվեն:
Ադրբեջանական ուղղությունը կկարևորեի այնքանով, որ հենց Ադրբեջանն է մարդու իրավունքների խախտման գլխավոր աղբյուրը Արցախի բնակչության դեպքում, մասնավորապես կյանքի և հիմնարար մի շարք իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր մենք ունենք: Մեզ համար շատ կարևոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական ոտնձգությունների հանդեպ»,- մանրամասնել է Ա. Բեգլարյանը՝ հավելելով, որ, ընտրվելով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, ինքը պարտավորվում  է առավելագույնս համագործակցել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ու յուրաքանչյուր պատգամավորի հետ՝ Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարևորագույն առաքելությունն իրագործելու ընթացքում:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրաժարականի մասին դիմում էր ներկայացրել սեպտեմբերի 26-ին: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search