Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում նշվել է «Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակը

Այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Արցախի կանանց ֆորում՝ նվիրված «Մայրություն» հասարակական կազմակերպության, Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակներին և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալի ստեղծման 25-ամյակին:

Ստեփանակերտում նշվել է «Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակը

Ստեփանակերտում  նշվել  է  «Մայրություն»  հասարակական  կազմակերպության  30-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը  բացման  խոսքով հանդես  է  եկել   «Մայրություն»  հասարակական  կազմակերպության  նախագահ Հասմիկ  Միքայելյանը:
Նա   իր  խոսքում  շնորհակալություն  է  հայտնել բոլոր  այն  անձանց, ովքեր  30  տարի  շարունակ   աջակցել   և  օգնել  են  կազմակերպության    ստեղծմանը, կայացմանն ու  զարգացմանը: Հ.  Միքայելյանն  ընդգծել  է, որ ՀԿ-ի յուրաքանչյուր  անդամ   պատրաստակամ է  իր  մասնակցությունը  բերելու հանրապետության կենսագործունեությանը  միտված  բոլոր  միջոցառումներին՝  ի  բարօրություն   Արցախի  ծաղկմանն  ու  բարգավաճմանը, և  ի  շահ    Արցախի  անկախության  վերջնական  հաղթանակի:
Կազմակերպության  30-ամյա  գործունեության  մասին հանգամանալից   ներկայացրել  է «Մայրություն»  ՀԿ  համանախագահ  Սիրվարդ  Մարգարյանը:   
Ըստ  Ս. Մարգարյանի՝  «Մայրություն»-ը ստեղծվել  է  ականավոր  բանաստեղծուհի, երջանկահիշատակ  Մարո  Մարգարյանի  նախաձեռնությամբ  1988 թվականի  մայիսի  25-ին Ստեփանակերտում,  որի  առաջին  նախագահն   է  ընտրվել  Հասմիկ  Միքայելյանը: 30  տարիների  ընթացքում կազմակերպության  նշանաբանն է  եղել  «Գթասրտություն  առանց  սահմանի»  կարգախոսը:
«Ազատագրական  շարժման  առաջին  իսկ  օրերից  կանանց  կազմակերպությունը  դարձել  է  քաղաքական շտաբ՝ ընդդեմ ազգային ինքնորոշման  իրավունքի ոտնահարման, մարդու, մոր  և  մանկան, ընտանիքի  իրավունքի   պաշտպանության  համար  ադրբեջանական  իշխանությունների  կամայականությունների:  Արցախյան ազգային-ազատագրական պայքարի  ծնունդ   կանանց  շարժումը  եղել  և մնում  է  որպես  հասարակական-քաղաքական ինքնուրույն  ուժ:  30-ամյա   պայքարի  ձևերը  տարբեր էին՝ քաղաքական հանրահավաքներ, ցույցեր, գործադուլներ, հացադուլներ, բողոքի  հեռագրեր  և  դիմումներ՝  ի  պաշտպանություն մարդու  իրավունքի՝ աշխարհի  բազմաթիվ  գործող  կազմակերպություններին:   Այս  տարիների  ընթացքում  մենք  աջակցություն   ենք    ցուցաբերել   ֆիդայական  ջոկատներին՝  սննդով, հագուստով ու  դեղամիջոցներով:  Իրականացրել    դոնորոկան  օգնություն  վիրավոր  ազատամարտիկներին,  խնամք  հոսպիտալներում, ացելել    զոհված  ազատամարտիկների ընտանիքներին, ամենամյա  նյութական  օգնություն երկկողմանի  ծնողազուրկ, զոհված  ազտամարտիկների, խուլ  ու  համր, անշարժ, հաշմանդամ  երեխաներին»,- մասնավորապես  ասել է   Ս.  Մարգարյանը:
Նա  նաև  ասել  է, որ  «Մայրություն»-ը  եղել   և  այսօր  էլ շարունակում է  լինել  զինվորի  կողքին, ամենօրյա  ուշադրության  կենտրոնում  պահելով  նրանց հոգսերն  ու  խնդիրները:
Ֆորումին  հրավիրված   Արցախի   հերոս Արկադի  Տեր-Թադևոսյանն  առաջիններից  է  եղել, ով  արժանացել  է «Մայրական երախտագիտություն»   մեդալի:
Իր   խոսքում   նա  ընդգծել է  այն  մեծ  ավանդը, որ  բերել  է    «Մայրություն»  կազմակերպությունը՝  սկսած  իր  ստեղծման  օրից  մինչ  այսօր:
«Մայրությունն այն  մեծ  արժեքն  է,  որը    յուրաքանչյուրիս  համար  սուրբ է:  Անուրանալի  է     այս  կազմակերպության   վաստակը  թե´  Արցախյան  շարժման,  և  թե´  խաղաղ   տարիներին: Տեսնելով   այս  կազմակերպության   կանանց կատարած աշխատանքը, մենք  ևս  ոգևորվեցինք»,-նշել  է  Ա.  Տեր-Թադևոսյանը:
Ցերեկույթին  շնորհավորական ելույթներով  հանդես  են  եկել   նաև     ԱՀ  Ազգային  ժողովի   արտաքին  կապերի  հանձնաժողովի  նախագահ,  կազմակերպության  համանախագահ  Արզիկ  Մխիթարյանը, աֆղանական  և  արցախյան պատերազմների  մասնակից Արմեն  Գևորգյանը   և  այլք: Ընթերցվել  է  նաև  ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի  շնորհավորական  ուղերձը:
Հ. Միքայելյանը  «Մայրական երախտագիտություն»  մեդալով  պարգևատրել է  արցախյան  և  ապրիլյան ռազմագործողությունների մասնակից, զորամասի  հրամանատար, գնդապետ  Մարտին  Ջհանգիրյանին:
«Լավագույն սպայական  ընտանիք» մեդալներին      էլ արժանացել  են    Արցախի  հերոս  Յուրի  Պողոսյանի  և Ստեփանակերտի զինվորական  կոմիսար  Գրիգորի  Գասպարյանի  ընտանիքները:
Ելույթներն   ընդմիջվել  են   հայրենասիրական  երգերով, որոնք     ապահովել  են  ԱՀ  պաշտպանության  բանակի  «Ասպետ»  համույթը  և   անհատ-կատարող  Գոհար  Ալեքսանյանը:
Միջոցառմանը  «Մռակած»  պետական  երգչախմբի  կատարմամբ   հնչել  է «Քայլերթ» երգի պրիմիերան՝ նվիրված  Արցախի  հերոս  Արկադի  Տեր-Թադևոսյանին, որի խոսքերի  հեղինակն  է   Գառնիկ  Սարգսյանը, իսկ  երաժշտությանը՝  կոմպոզիոտոր   Սիմոն  Սարգսյանը:
Վերջում   ՀԿ  անդամները    ներկաներին  են  նվիրել  «Մայրս  պատկերն  է  մայր   հայրենիքիս»   գիրք-ալբոմը: 
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը,  պետական  պաշտոնյաներ, «Մայրություն» ՀԿ  անդամներ, հյուրեր    և  այլք:  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search