Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է Երևանի պետական կամերային երգչախմբի «Վիլի Վայներ և ընկերներ» խորագրով համերգային ծրագիրը (լուսանկարներ)

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության, ԱՀ կրթության, գիտության և սպորտի և ՀՀ մշակույթի նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Երևանի պետական կամերային երգչախմբի «Վիլլի Վայներ և ընկերներ» խորագրով համերգային ծրագիրը:

Ստեփանակերտում կայացել է Երևանի պետական կամերային երգչախմբի «Վիլի Վայներ և ընկերներ» խորագրով համերգային ծրագիրը (լուսանկարներ)

Ստեփանակերտում  կայացել  է Երևանի պետական կամերային երգչախմբի «Վիլի Վայներ և ընկերներ»  խորագրով համերգային  ծրագիրը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգային  ծրագրի  ընթացքում  հնչել  են  ՀՀ  արվեստի  վաստակավոր  գործիչ, Իսրայելի  կոմպոզիտորների  միության  անդամ մաեստրո Վիլլի Վայների  երգչախմբային  ստեղծագործությունների  նոր   ծրագրի    կատարումները,   ինչպես  նաև կատարվել  են  կոմիտասյան խմբերգեր:
ՀՀ  վաստակավոր  գործիչ  Հարություն  Թոփիկյանի ղեկավարած  Երևանի   պետական  կամերային  երգչախումբը ներկայացրել  է «Willy Weiner and Friends»   ծրագիրը, որը  ներառում  է  մաեստրոյի 14  ստեղծագործությունները, որոնց  երգչախմբային  փոխադրումները կատարել  են    կոմպոզիտորի հայտնի  հայ  երաժիշտներ  Մարտին  Վարդազարյանը, Երվանդ  Երկանյանը, Աննա  Ազիազյանը, Հովհաննես Համբարձումյանը  և  այլք:
Համերգային երեկոյին  տեղի  է  ունեցել  նաև  «Willy Weiner and Friends»     ձայնասկավառակի  շնորհանդեսը: Համերգային  ծրագրի   հեղինակն  ու գեղարվեստական  ղեկավարը  եղել է  Հայաստանի  «Մենորա» հրեական մշակութային  կենտրոնի փոխնախագահ Արմեն Արնաուտովը:
 «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  Երևանի  պետական  կամերային  երգչախմբի  գեղարվեստական    ղեկավար  և  խմբավար  Հարություն  Թոփիկյանն  ասել է, որ  ընթացիկ տարվա  փետրվարին Երևանում   կայացել  է  «Willy Weiner and Friends»  ծրագրի պրեմիերան, իսկ   ձայնասկավառակինը  ցանկացել  են  ներկայացնել  Արցախում: 
Նրա   խոսքով՝   Արցախ  գալը  և  արցախցիների  համար   համերգային  ծրագիր  կազմակերպելը  մեծ   պատիվ  է  թե՛  իր, թե՛ Վիլի  Վայների  և  թե՛    երգչախմբի  անդամների  համար:
Խոսելով  Երևանի  պետական  կամերային  երգչախմբի  մասին՝  Հ. Թոփիկյանը  նաև  ասել է, որ այն  ստեղծվել  է  22  տարի   առաջ:
«Հայաստանյան համերգներից բացի երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել   նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի երկրներում: Երգչախմբի  համերգային    ծրագիրը  բազմաժանր  է  ներառյալ կոմիտասյան, ջազային, դասականների երաժշտությունները: Առաջիկայում  պատրաստվում ենք  համերգային  ծրագրով  հանդես  գալ  Կոմիտասի 150-ամյակին   նվիրված   համերգին, որի   ընթացքում   պետք  է  երգչախումբն  ամբողջացնի  և  բեմ  հանի արդեն  իսկ  հնչեցված  147  խմբերգերը»,-ավելացրել  է  երգչախմբի   գեղարվեստական   ղեկավարը:
Իսկ  Վիլլի Վայները, խոսելով «Willy Weiner and Friends»  ծրագրի  մասին՝ ասել է, որ այն  ոճայնության  առումով երաժշտության  ասպարեզում  նորություն  է:
«Առաջին  անգամ  գործիքային  երաժշտությանը  վոկալ  կատարմամբ  ներկայացնելու  գաղափարը իրականացրել  է  «The Swingle  Singers»  խմբի  հիմնադիր Ուորդ Սվինգլը, ինչը  նախորդ  դարի  60-ական  թվականներին  դարձել է հեղափոխական, վառ  ու յուրահատուկ   երևույթ: Մենք  առաջիններից   ենք, որ  Հայաստանում այսպիսի   ծրագիր  ենք իրականացրել:Ծրագրում ընդգրկված  են  ժամանակին հնչեցված  դաշնամուրային   և    նվագախմբային  երգեր: Իմ  անմիջական  մասնակցության  ընթացքում ստեղծվել  են երգչախմբային պարտիտուրաներ, որոնք  ընդգրկվել  են «Charal pieces by  Willi  Weiner»  նոտաների ժողովածուում: Իմ  յուրաքանչյուր   ծրագիր  ես  սկսում   եմ  Արցախից: Ինձ  համար  Արցախը  սրբավայր  է, քանի  որ    իմ   հայրը   կանգնած  է եղել  արցախյան  շարժման  ակունքներում:  Այս  երկրի  հանդեպ  իմ  սերը   փոխանցվել է հորիցս: Արցախը սիրտն  է, որ   բաբախում  է  հայության համար»,-մասնավորապես  ասել  է Վ.  Վայները:
ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության   նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը բարձր է  գնահատել  կամերային  նվագախմբի համար  նախատեսած  ստեղծագործությունների  վերածումը    երգչախմբային  կատարման, որն  էլ  առաջին  անգամ  ներկայացվել  է  հենց արցախցի  հանդիսատեսին:
Միջոցառմանը  ներկա  ԱՀ  կրթության, գիտության  և սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը  ևս շնորհակալություն  է հայտնել     համերգային  ծրագրի   մասնակիցներին՝ հույս  հայտնելով,  որ   իրենց համագործակցությունը   լինելու  է   շարունակական:
Համերգային   ծրագրի  վերջում     հանդիսատեսներին  է  բաժանվել  «Willy Weiner and Friends»  անվամբ ձայնասկավառակները:
Միջոցառմանը  ներկա  էին  նաև  ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  ԱԺ պատգամավորներ, պետական  պաշտոնյաներ, արվեստասեր  հասարակության  ներկայացուցիչներ  և  այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search