Վատիկանի թանգարանների աշխատակազմը ծրագրում է սահմանափակել այցելուների թիվը:
Վատիկանը ցանկանում է սահմանափակել իր թանգարանների այցելուների թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին 1in.am-ի փոխանցմամբ հաղորդում է The Guardian պարբերականը:
Վատիկանի թանգարանների տնօրեն Բարբարա Ջատայի խոսքով՝ նրանք արդեն ընկերություն են վարձել, որը կբարելավի տոմսերի վաճառքն ու գործածությունը, ինչպես նաև կկատարելագործի անվտանգության համակարգը: Բացի այդ, նախատեսվում է ցուցասրահներ ևս մեկ մուտք բացել՝ ծանրաբեռնված օրերին աշխատանքային ժամերը երկարաձգելու համար:
Նշվում է, որ Վատիկանի թանգարան յուրաքանչյուր տարի շուրջ վեց միլիոն մարդ է այցելում: Ամռանը մեկ օրում այցելուների թիվը կարող է 30 հազարի հասնել: