Artsakhpress

Հարցազրույց

Հեռուստամարաթոնից մեծ ակնկալիքներ կան. Հայկակ Արշամյան

Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Լոս Անջելեսում իրականացվող ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կրելու է «Եկեք արարենք միասին» խորագիրը:

Հեռուստամարաթոնից մեծ ակնկալիքներ կան. Հայկակ Արշամյան

Հեռուստամարաթոնից մեծ ակնկալիքներ կան. Հայկակ Արշամյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրականացված աշխատանքների, «Հեռուստամարաթոն-2018»-ին ներկայացվող ծրագրերի և մի շարք այլ հարցերի շուրջ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:
- Պարո՛ն Արշամյան, «Հեռուստամարաթոն-2018»-ին ընդառաջ արդեն կատարվել են առաջին նվիրատվությունները: Հետաքրքիր է՝ այս ընթացքում եղե՞լ են նոր նվիրատվություններ:
- Նախ նշեմ, որ հիմնադրամը UNIBANK ARMENIA ընկերության կողմից արդեն ստացել է առաջին խոշոր նվիրատվությունը՝ 15 միլիոն դրամի չափով: Իսկ Տորոնտոյի տեղական մարմինն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար (1 մլն ամերիկյան դոլար):
Նվիրատվություններ, իհարկե, լինում են, սակայն գումարների մասին հիմնականում հայտարարվում է հեռուստամարաթոնի ժամանակ: Այս ընթացքում գտնվում էի ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում, որտեղ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել բարերարների հետ: Խոսել ենք Հայաստանում և Արցախում իրականացվելիք տարբեր ծրագրերի մասին: Վստահ եմ, որ այս տարվա հեռուստամարաթոնին չենք սահմանափակվելու միայն արևային ջրատաքացուցիչների տեղադրման և խորքային հորերի հորատման ծրագրերով: Այս տարվա գումարները փորձելու ենք ուղղել նաև կրթության, մշակույթի և այլ տարբեր ոլորտների, որոնք նույնպես հոգածության կարիք ունեն:
- «Հեռուստամարաթոն-2018»-ի հանգանակված գումարներով ինչքանո՞վ են ընդլայնվելու սկսված ծրագրերը, և հստակեցվել են արդյո՞ք 2019-ին մեկնարկելիք նոր ծրագրերը:
- Ծրագրերի ընդլայնումը կապված է հավաքվող գումարների հետ: Ինչքան գումարները շատ լինեն, բնականաբար, ծրագրերն այնքան կընդլայնվեն՝ հատկապես ոռոգման ջրի՝ խորքային հորերի առումով:
Առաջին հերթին պետք է ուսումնասիրություն և կարիքների գնահատում կատարվի՝ հասկանալու, թե առաջնահերթ որ համայնքներն ունեն խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի ներդրման անհրաժեշտություն: Ինչ վերաբերում է հիմնադրամի կողմից գալիք տարում մեկնարկելիք ծրագրերին, ապա նշեմ, որ հարցը դեռևս պետք է քննարկվի ԱՀ կառավարության հետ, որն առաջնահերթ է համարում Արցախում ամբողջական ջրամատակարարման խնդիրը, քանի որ կան անհրաժեշտ պայմաններ հողային տարածքները մշակելու համար, սակայն ջրի խնդիր կա:
- Եթե ամփոփենք 2017-ին կատարված աշխատանքները, քանի՞ խորքային հոր է հորատվել և քանի՞ արևային ջրատաքացուցիչ տեղադրվել: Ինչպե՞ս կգնահատեիք կատարվածը:
- Նախատեսված էր կառուցել 18 խորքային հոր: Այս պահին պետք է խոսենք 14-ի մասին, քանի որ մի քանիսում ջուր չի հայտնաբերվել:
Խորքային հորերի հորատումը ինքնին միայն գործընթաց չէ: Չնայած գեոդեզիական նախնական հետազոտություններ են կատարվել և կան հին քարտեզներ, որոնց օգնությամբ մոտավոր պարզվում է ջրի տեղը, սակայն տարիների ընթացքում այդ ամենը փոփոխվում է, և առանձին դեպքերում ջուրը նախատեսվածից կամ շատ, կամ քիչ է լինում: 2017 թվականը ծրագրի համար կարելի է անվանել պիլոտային: Այսինքն այն կրում էր փորձնական բնույթ: Այս ընթացքում մասնագետները և շինարարները ավելի են հմտացել: Հուսանք՝ 2018-ին ավելի լայն թափ կստանան խորքային հորերի հորատման աշխատանքները:
Անդրադառնալով արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը, ապա նշեմ, որ Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում ներկայումս համակարգերը տեղադրված են 60 տներում: Սակայն աշխատանքներն այնտեղ դեռևս շարունակվում են: Եվ պետք է նշեմ, որ ծրագիրը հաջողված է:
- Վերջերս Արցախ կատարած այցի ընթացքում ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ևս անդրադարձավ հիմնադրամի գործունեությանը՝ նշելով, որ կանի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակում նոր գործադիր տնօրենի գլխավորությամբ կառույցը մշակի ծրագիր, որի շնորհիվ էլ հիմնադրամի աշխատանքները կհասցվեն ավելի բարձր մակարդակի: Այդ առումով կա՞ն նորություններ:
- Այո, ծրագիրը գտնվում է մշակման փուլում: Մինչև հեռուստամարաթոնը պետք է հասցնենք ծրագրի նախնական տարբերակը ունենալ: Արդեն կան գաղափարներ և որոշակի պատկերացումներ: Մնում է միայն հանձնել թղթին:
- Պարո՛ն Արշամյան, և վերջում ամենակարևորի մասին: Ի՞նչ սպասելիքներ ունեք այս տարվա Հեռուստամարաթոնից:
- Ակնկալիքներս մեծ են, բայց կարծում եմ դեռ պետք է սպասել: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ է լինելու:
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը. Վահե Ֆատտալի բաց նամակը

«Ֆորբսը» հայուհուն ներառել է աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում

Ստեփանակերտում խոշոր մարզահամալիր կկառուցվի. Արայիկ Հարությունյանը բարեգործական նոր ծրագրերի մասին է հայտարարել

«Արցախ ՀԷԿ» ընկերությունն ամփոփել է 11-ամյա գործունեության արդյունքները. նշվել է նոր նախագծերի մասին

Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով. «Արցախ ՀԷԿ»-ի տնօրեն

Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

Գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. պետնախարարը Կարմիր շուկայում խորհրդակցություն է անցկացրել

Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը

Ինչո՞ւ է հետաձգվել «Հին Երևան» նախագիծը. Արայիկ Հարությունյանը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել

Search