Artsakhpress

Հասարակական

Google-ը պլանավորում է կրկնակի մեծացնել իր ներկայացուցչությունը Նյու Յորքում. The Wall Street Journal

Google ընկերությունը պլանավորում Է Նյու Յորքում իր ներկայացուցչությունը ընդլայնել նոր ծառայողական մակերեսների ձեռքբերման ճանապարհով, որոնք կբավականացնեն 12 հազար նոր ծառայողների տեղավորելու համար, ինչը թույլ կտա գործնականում կրկնապատկել ընկերության անձնակազմի թվաքանակը, որը ներկայում աշխատում Է մեգապոլիսում: Այդ մասին, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, նոյեմբերի 7-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը:

Google-ը պլանավորում է կրկնակի մեծացնել իր ներկայացուցչությունը Նյու Յորքում. The Wall Street Journal

Google-ը պլանավորում է կրկնակի մեծացնել իր ներկայացուցչությունը Նյու Յորքում. The Wall Street Journal
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ավելի վաղ չհրապարակված պլանների իրագործումը, գրում Է հրատարակությունը, թույլ կտա նոր հարթակների գործարկման դեպքում Նյու Յորքում Google-ի աշխատակիցների թվաքանակը հասցնել 20 հազարի: Ներկայում, The Wall Street Journal-ի տեղեկությունների համաձայն, ընկերությունը մոտ Է հաջողությամբ ավարտելու բանակցությունները Մանհեթենում, Ուեսթ Վիլիջի շրջանում՝ Սենթ-Ջոնս թերմինալում գրասենյակային շենքի ձեռքբերման կամ երկարատեւ վարձակալման շուրջ: Մինչեւ 2022 թվականն այնտեղ պլանավորվում Է ավարտել նորոգման եւ կազմակերպչական մյուս աշխատանքները, ինչը թույլ կտա շենքում աշխատատեղեր ստեղծել 8,5 հազար ծառայողների համար՝ հաշվի առնելով ներկայում ընկերությունում ընդունված արտադրական նորմատիվները՝ յուրաքանչյուր աշխատողի համար մոտավորապես 14 քառակուսի մետր:
Բացի այդ, ինչպես հայտնել են հրատարակության աղբյուրները, Google-ում մտադիր են ընդլայնել Նյու Յորքում արդեն ունեցած արտադրական մակերեսները, մասնավորապես, Չելսի Մարկետում, Մանհեթենում՝ 28 հազար քառակուսի մետրով, եւ Փիրս-ում՝ 23 հազար քառակուսի մետր: «Ժամանակի առումով այս վերջին ընդարձակումներն այն բանի վկայությունն են, որ տեխնոլոգիական ընկերությունները արագորեն ներխուժում են երկրի արեւմտյան ծովափի քաղաքներ, որոնք գտնվում են այդ ճյուղի գործառման ավանդական կենտրոնների սահմաններից դուրս»,-գրել Է թերթը:
Բուն ընկերությունում, նշում Է հրատարակությունը, առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում այս հրապարակումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Արցախը ես եմ, Արցախը մեզանից յուրաքանչյուրն է. ԲՀԿ պատգամավորներն ակցիա իրականացրին և ԱԺ արտահերթ նիստին ներկայացան Արցախի դրոշներով

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Search