Artsakhpress

Միջազգային

Ավստրիայում ձերբակալել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվողին

Ավստրիայում ձերբակալել են երկրի զինված ուժերի նախկին գնդապետի, նրան կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, հայտնում է Kronen Zeitung-ը:

Ավստրիայում ձերբակալել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվողին

Ավստրիայում ձերբակալել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվողին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը:
Պարբերականի տեղեկություններով՝ գնդապետը պետք է տեղեկություններ հավաքեր ավստրիական ՌՕՈՒ-ի, հրետանային համակարգերի, միգրացիոն ճգնաժամի մասին, ինչպես նաեւ մանրամասն տեղեկություններ՝ մի շարք բարձրաստիճան զինվորականների վերաբերյալ: Նա յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ շփում է հաստատել ռուսական կողմից «Յուրի» անունով մարդու հետ, նշում է պարբերականը:
Ընդգծվում է, որ Զալցբուրգից զինվորականը Մոսկվայի համար սկսել է աշխատել 1990-ական թվականներից եւ դրա համար ստացել է 300 հազար եվրո:
Կուրցը եւ Ավստրիայի պաշտպանության նախարար Մարիո Կունասեկը առաջիկայում հանդես կգան շտապ հայտարարությամբ, նշել են մի շարք լրատվամիջոցներ:
Ավստրիայի ԱԳ նախարարը գերատեսչություն է կանչել Ռուսաստանի ներկայացուցչին, ինչպես նաեւ չեղարկել է Մոսկվա ուղեւորությունը:
ՌԴ դեսպանատնից հրաժարվել են այս տեղեկությունը մեկնաբանել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search