Artsakhpress

Տնտեսական

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

ԱՀ նախագահին ներկայացրել ենք 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով եկամուտների գծով պլանավորվել է 112 միլիարդ 300 մլն դրամ գումար, իսկ ծախսերի գծով՝ շուրջ 111 միլիարդ դրամ:

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նոյեմբերի 12-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունից հետո ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:

Նա նշել է, որ բյուջեի պրոֆիցիտը (խմբ.՝ եկամուտների գերազանցումը ծախսերի նկատմամբ) կազմել է 1,3 մլրդ դրամ, որն աննախադեպ է ԱՀ-ի համար:

«Ծախսերի գծով ավելացումներ ունենք հիմնականում կապիտալ ներդրումների մասով՝ շուրջ 1,6 մլրդ դրամ, առողջապահության ոլորտում՝ մոտ 770 մլն դրամ և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 480 մլն: Կապիտալ ներդրումների մասով հիմնականում ծախսերն ուղղվելու են ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ մի շարք սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտների շինարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Առողջապահության ոլորտի ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված է բուժանձնակազմի աշխատավարձերի մոտ 15%-ի չափով բարձրացումով, ինչպես նաև մի շարք նոր ծրագրերի իրականացմամբ: Սոցիալական ոլորտում ծախսերի ավելացումը պայմանավորված է 2019 թվականի հուլիսի 1-ից ԱՀ-ում ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգի անցման հետ՝ կապված պետության կողմից լրացուցիչ վճարվող եկամուտներից»,-ավելացրել է Ա. Հարությունյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից. Արայիկ Հարությունյան

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում նրան ազատ արձակելու պահանջով

Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել. ՊՆ

Search