Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի և Դանիայի միջև վիզաների տրամադրման գործընթացը դյուրացվում է

Հայաստանի և Դանիայի Թագավորության միջև վիզաների տրամադրման գործընթացը կդյուրացվի:

Հայաստանի և Դանիայի միջև վիզաների տրամադրման գործընթացը դյուրացվում է

Հայաստանի և Դանիայի միջև վիզաների տրամադրման գործընթացը դյուրացվում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կառավարության նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում ընդգրկված է այդ մասին ստորագրված համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: 
Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով որոշակի նպատակով Դանիայի Թագավորությունում և Շենգենյան գոտու այլ անդամ պետություններում գտնվելու համար:   Եթե Հայաստանի Հանրապետությունը վերականգնի վիզայի պահանջները ԵՄ քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա այն նույն դյուրացումները, որոնք սույն Համաձայնագրով շնորհվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Դանիայի Թագավորության համապատասխան քաղաքացիների նկատմամբ:
Համաձայնագրով նախատեսված` վիզայի տրամադրման դյուրացումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում են այնքանով, որքանով նրանք ազատված չեն վիզայի պահանջից ԵՄ կամ Դանիայի Թագավորության ներպետական օրենսդրությամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է

Search