Artsakhpress

Ռազմական

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռազմական տեխնիկան բերվել է ձմեռային շահագործման վիճակի

Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի զինամթերքը, ռազմական տեխնիկան և մարտավարական ավիացիան բերվել է ձմեռային շահագործման ռեժիմի:

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռազմական տեխնիկան բերվել է ձմեռային շահագործման վիճակի

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռազմական տեխնիկան բերվել է ձմեռային շահագործման վիճակի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: 
«Զորամիավորման տեխնիկայի սպասարկման համար ստեղծված են ավելի քան 50 մասնագիտացված վայրեր և սպասարկման կետեր: Սպասարկման ու վերանորոգման աշխատանքները իրականացվում են ավիացիոն տեխնիկայի պահպանման վայրերում, մարտական մեքենաների կայանման վայրերում, ստորաբաժանումների տեղակայման վայրերում, ինչպես նաև բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում»,-փոխանցում է մամուլի ծառայությունը:
Հաղորդագրությունում ասված է, որ գործողություններին ներգրավված են ռազմաբազայի մոտ 1000 զինվորականներ, ճարտարագետներ, տեխնիկներ և շուրջ 2 հազար միավոր մարտական ու ավիացիոն տեխնիկա: Գործողությունների ավարտից հետո համալիր հանձնաժողովը կատարված աշխատանքների ատեստավորում կիրականացնի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Հունիսի 1-ից զինծառայողների աշխատավարձերը կավելանան

Ոստիկանությունը օրենքով արգելված վայրում հավաք անցկացնելու դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Search