Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում իրականացվել է 32.8 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 1 %-ով:
Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում Արցախում իրականացվել է 32.8 մլրդ դրամի շինարարություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Նա նշել է, որ իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 28.3 մլրդ դրամ կամ ընդհանուր շինարարության 86.1%-ը: