Artsakhpress

Սփյուռք

Խաչատուրյան քույրերից կրտսերը վերադարձել է դպրոց

Մոսկվայում հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ Մարիան, կրկին սկսել է հաճախել դպրոց:

Խաչատուրյան քույրերից կրտսերը վերադարձել է դպրոց

Խաչատուրյան քույրերից կրտսերը վերադարձել է դպրոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍPanorama.am-ի փոխանցմամբ, 360 tv-ին այս մասին ասել է ընտանիքի փաստաբան Յարոսլավ Պակուլինը։ Նա նշել է, որ 17-ամյա աղջիկը պարապում է ընդհանուր հիմունքներով։

«Աղջկները լավ են։ Առողջության հետ կապված ամեն ինչ կարգին է։  Դեռ ընթանում է քննություն, ապացույցների հավաքագրում»,- ասել է փաստաբանը։

Նա նաև նշել է, որ քույրերը չեն կարող օգտագործել կապի միջոցներ, բացառությամբ՝ արտակարգ դեպքերում։ Ժամանակի մեծ մասը քույրերն անցկացնում են տանը։

«Ամեն շաբաթ մեկ-երկու քննչական գործողություն է իրականացվում»,- հավելել է Պակուլինը։

ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է  57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։  ՔԿ  տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց  մեղադրանք է առաջադրված։  Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել  նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց  և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը  օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։  Ներկա պահին նրանք տնային կալանքի տակ են գտնվում։  Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր  Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել  որոշակի գործողություններ կատարելու արգելքը, որը գործելու է մինչև 2018 թ. դեկտեմբերի 28-ը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է

Search