Artsakhpress

Հասարակական

Apple-ը կրճատել է iPhone-ի երեք նոր մոդելների արտադրության պատվերները. The Wall Street Journal

Apple կորպորացիան վերջին շաբաթների ընթացքում կրճատել Է iPhone սմարթֆոնների՝ սեպտեմբերին ներկայացված բոլոր երեք մոդելների արտադրության պատվերները:

Apple-ը կրճատել է iPhone-ի երեք նոր մոդելների արտադրության պատվերները. The Wall Street Journal

Apple-ը կրճատել է iPhone-ի երեք նոր մոդելների արտադրության պատվերները. The Wall Street Journal
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հրատարակության տվյալների համաձայն, նորույթների պահանջարկի, որը, ինչպես պարզվել Է, ենթադրվածից ցածր Է, ինչպես նաեւ ավելի շատ նոր մոդելներ առաջարկելու Apple-ի որոշման պատճառով, ընկերության համար դժվարացել Է կանխատեսել, թե որքան բաղադրիչներ եւ ապարատներ կպահանջվեն իրեն: Աղբյուրների խոսքով՝ սեպտեմբերի վերջին կորպորացիան, մասնավորապես, հարկ եղավ վերանայել iPhone XR-ի արտադրության պլանը՝ այն կրճատելով գրեթե մեկ երրորդով: Բացի այդ, ինչպես գրում Է հրատարակությունը, անցած շաբաթ Apple-ը առանձին մատակարարների ծանուցել Է այդ մոդելի արտադրության հետագա կրճատման պլանների մասին:
Կորպորացիան հրաժարվել Է այս տեղեկատվությունը մեկնաբանել թերթին:
Սեպտեմբերին Apple-ը ներկայացրել Էր սմարթֆոնի երեք նոր մոդել՝ iPhone XR-ը, iPhone XS-ը եւ iPhone XS Max-ը: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում Է 1 տրիլիոն դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է

Search